Բաժիններ՝

ԵՄ-ն 100 մլն եվրո լրացուցիչ օգնություն կհատկացնի Պաղեստինին

Եվրամիությունը 100 մլն եվրո լրացուցիչ օգնություն կհատկացնի Պաղեստինի ինքնավարությանը` այսպիսով կրկնապատկելով մինչ այդ նախատեսված գումարը: Այս մասին հաղորդում է Reuters-ը:

Լրացուցիչ միջոցները կուղղվեն հիմնականում ջրի, սանիտարահիգիենիկ նորմերի ապահովմանը և փախստականներին աջակցմանը: Բացի դրանից` 100 մլն եվրոն, որը Պաղեստինը չի ծախսել 2011-ին, կփոխանցվի2012-ի բյուջե:

Հիշեցնենք, որ Պաղեստինի բյուջեի երկու երրորդը ձևավորվում է արաբական և արևմտյան պետությունների օգնությամբ: Տնտեսական դժվարություններն այստեղ սկսվեցին մեկ տարի առաջ, երբ երկրի իշխանությունները, չնայած դոնոր պետությունների կարծիքին, ՄԱԿ-ին պաշտոնապես անդամակցելու հայտ ներկայացրին: Այդ ժամանակ ԱՄՆ-ը որոշեց դադարեցնել ֆինանսական օգնությունը, սակայն ս.թ. ապրիլին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարեց, որ ԱՄՆ-ը կվերսկսի օգնել Պաղեստինին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս