Հնդկաստանում սողանքների հետևանքով առնվազն 28 մարդ է զոհվել
Հնդկաստանի Ուտտարակհանդ նահանգում սողանքների զոհ է դարձել 28 մարդ: Ինչպես հաղորդում է CNN-ը, սողանքների պատճառը մի քանի օր չդադարող հորդառատ անձրևներն են: Հատկապես ուժեղ անձրևներ են տեղացել Ռուդրապրայագ և Բագեշվար շրջաններում, որոնց էլ բաժին է ընկնում զոհերի մեծ մասը: Մի քանի տասնյակ տներ ավերվել են: Ջրհեղեղի հետևանքով փակվել են ճանապարհները:
Այս պահին հայտնի է 28 զոհվածի մասին, ևս 50 մարդ համարվում է անհետ կորած: Շրջանում տարվում են փրկարարական աշխատանքներ: Օդերևութաբանները կանխատեսում են, որ մոտ օրերը հորդառատ անձրևները կարող են վերսկսվել: