![](/banners/BeFunky-design.jpg)
Google-ը հրաժարվել է YouTube-ից հեռացնել «Մահմեդականների անմեղությունը» սկանդալային ֆիլմը
![](https://168.am/wp-content/uploads/2012/09/musulman-Screen-shot-2012-09-13-at-4.jpeg)
Google ընկերությունը հրաժարվել է YouTube տեսահոսթինգից հեռացնել «Մահմեդականների անմեղությունը» սկանդալային ֆիլմը, որը մի շարք մահմեդականի երկրներում հակաամերիկյան տրամադրությունների, բախումների և զոհերի պատճառ է դարձել, հայտնում է Reuters-ը:
ԱՄՆ-ն իշխանությունները, Պենտագոնը Google-ին կոչ էին արել վերանայել այդ որոշումը, սակայն պահանջը պաշտոնական չի եղել, ուստի ինտերնետ ընկերությունը որոշելու իրավունքը իրեն է վերապահել:
«Մենք չենք կարող և չենք ճնշի ինքնարտահայտվելու ազատությունն այս երկրում», – նույն առիթով Politico հրատարակությանն ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեյ Քարնին:
Սակայն Google-ը, այնուամենայնիվ, որոշակիորեն ընդառաջ է գնացել պահանջներին. Հնդկաստանում և Ինդոնեզիայում տեսանյութի մատչելիությունը սահմանափակ է: Ավելի վաղ Եգիպտոսում ու Լիբիայում դրա դիտումն արգելափակվել է: Ըստ Google-ի, սակայն, սահմանափակումների պատճառը տվյալ երկրների օրենքներն են և ոչ քաղաքականությունը: