
Բոյարսկուն խնդրել եմ չսափրել բեղերը. Ռամզան Քադիրով

Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Քադիրովը, ով նաև հանդիսանում է «Թերեք» ակումբի նախագահը, թվիթերյան իր էջում գրառում է կատարել Սանկտ Պետերբուրգում «Զենիթի» նկատմամբ 2:0 հաշվով տարած հաղթանակի վերաբերյալ: Հաղորդում է Terrikon-ը:
«Հայտնի դերասան Միխայիլ Բոյարսկին սպառնացել էր, որ կսափրի իր բեղերը, եթե «Զենիթը» պարտվի «Թերեքին»: Ես վստահ եմ, որ նա կկատարի իր խոստումը: Սակայն անհնար է պատկերացնել միլիոնավոր հանդիսատեսի սիրելի դերսանին առանց բեղերի ու գլխարկի: Այդ իսկ պատճառով մենք խնդրում ենք նրան չանել նման բան: Խաղը մնում է խաղ», – նշել է Քադիրովը:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը