Ինձ չի հետաքրքրում, թե ինչ է ասել այդ տղան. Ռիկելմեն` Մարադոնայի մասին
Արգենտինական ֆուտբոլի լեգենդ Խուան Ռոման Ռիկելմեն վերջապես խոսել է «Բոկա Խունիորսը» լքելու մասին իր որոշման վերաբերյալ:
«Ես գոհ եմ այն որոշումից, որ կայացրել եմ: Ես չեմ կարող ձեռնափայտով հեռանալ «Բոկայից»: Հույս ունեմ, որ երկրպագուն կհասկանա, որ ես միշտ ցանկանցել եմ խաղալ թիմում ամենաբարձր մակարդակով:
Ես կարող եմ հազարավոր թերություններ ունենալ, սակայն ես ունեմ խոսք` ես այլևս չեմ վերադառնա «Բոկա»», – Ռիկելմեի խոսքերն է մեջբերում Infobae-ն:
Վերջում Ռիկելմեին հարցրել են նաև Մարադոնայի մասին, ով քննադատել է հեռանալու վերաբերյալ իր որոշումը: «Ինձ չի հետաքրքրում, թե ինչ է ասել այդ տղան», – պատասխանել է Ռիկելմեն:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը