Եվրահանձնաժողովը «Գազպրոմին» առաջարկել է ԵՄ երկրների համար գազի գինը հավասարեցնել
«Ռուսական գազի ներկման գները պետք է համադրելի լինեն ԵՄ բոլոր երկրներում»,- այդ մասին հայտնել է էներգետիկայի գծով եվրոկոմիսար Գյուրտներ Օտտինգերը Վիլնյուսի համաժողովի ժամանակ, տեղեկացնում է «Ինտերֆաքսը»: Նա նաև հավելել է, որ գնային տարբերությունը երկրից երկիր պետք է չգերազանցի 30%-ը:
Գյունտերի խոսքով, ԵՄ երկրներ գազի մատակարարման ընթացքում հարկավոր է պահպանել ընդհանուր կանոններ: «Ռուսական գործընկերները հասկանում են մեր կանոնները, սակայն ամբողջովին դրանք չեն ընդունում: Դա այլ քաղաքակրթություն է»,- նշել է նա:
Իր հեռթին Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն ընդգծել է, որ անհրաժեշտ է ստեղծել Եվրոպայի գազի և էլեկտրաէներգիայի ընդհանուր շուկա: Այն կխոչընդոտի մոնոպոլիստին գազի և էլեկտրաէներգիայի անհիմն բարձր գին սահմանելուն:
«Գազպրոմի» գազի գները մի շարք եվրոպական երկրներում տարբեր են: Օրինակի՝ Լեհաստանում գազի 1000 խորանարդը արժե 550 դոլար, իսկ Գերմանիայում՝ 452 դոլար: Առանձին երկրների համար, մասնավորապես, Լատվիայի և Էստոնիայի համար, նախատեսվել են լուրջ զեղչեր:
Հիշեցնենք, դեռևս անցած շաբաթ Եվրահանձնաժողովը պաշտոնապես «Գազպրոմի» նկատմամբ սկսել է հակամենաշնորհային հետաքննություն: Եվրոպական պաշտոնյաները մեղադրում են կոնցեռնին օրենքների խախտման, գազի անարդար գների նշանակման և անկախ մատակարարների կողմից գազի գնման գործընթացին խոչընդոտելու մեջ:
Իր հեռթին, «Գազպրոմում» տեղեկացրել են, որ Եվրահանձնաժողովի գործողությունները, դա գների նվազեցմանն ուղղված հարկադրանքի միջոցներ են: Կազմակերպության ներկայացուցիչները ընդգծել են, որ «Գազպրոմը» և ռուսական կառավարությունը Եվրահանձնաժողովին առաջարկել են բանակցել, սակայն եվրոպացի պաշտոնյաների կողմից պատասխան գործողություններ չեն եղել:
Սեպտեմբերի է 13-ին հայտնի դարձավ, որ Եվրախորհրդարանն ընդունել է օրենք, որի համաձայն երկրները պարտավորված են Եվրահանձնաժողովի հետ համաձայնեցնել էներգետիկայի վերաբերյալ միջպետական համաձայնագրերը: Դրանց մեջ մտնում են նաև գազի վերաբերյալ բոլոր այն համաձայնագրերը, որոնք արդեն կնքվել են: Որոշ նմանատիպ համաձայնագրերի մեջ առկա է «Գազպրոմի» կողմից նշված նախապատվություններ, որոնք հակասում են ԵՄ երրորդ էներգետիկ փաթեթին: