Հայերն ավտորիտար ղեկավար են ուզում

Հայ ժողովուրդն այսօր դեմոկրատական ղեկավարի կարիք չունի: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց հոգեբան Կարինե Նալչաջյանը: Ըստ նրա՝ հայ ժողովրդին դեմոկրատական ղեկավարը կարող է ինչ-որ առումով թույլ թվալ: «Կարելի է ասել, որ ինչ-որ առումով հայերն ավտորիտար ղեկավար են ուզում: Այսօր մարդկանց ավելի շատ վստահություն են ներշնչում լիքը գրպաններ ու հաստ վիզ ունեցող մարդիկ»,- նշեց Կարինե Նալչաջյանը:

Վերջինիս համոզմամբ՝ կառավարման ասպարեզում անհրաժեշտ է նաև ավտորիտարիզմի խելամիտ չափ:

Խոսելով Հայաստանում դեմոկրատիայի մակարդակի մասին՝ Կ. Նալչաջյանը նշեց, որ դեմոկրատիան Հայաստանում շատ դժվար է առաջ գնում, շատ երևույթներ հենց սկզբից վերացվում, կանխվում են: Հոգեբանի դիտարկմամբ՝ կառավարման ոճերից ամենաարդյունավետը հենց դեմոկրատիան է.

«Ոչ դեմոկրատական հարաբերություններում մարդիկ զգուշանում են իրարից, փորձում են առավելություններ ունենալ՝ պաշտպանվելու համար: Եթե պետության մեջ դեմոկրատական արժեքները կաղում են, մարդիկ զայրացած են լինում:»

Կարդացեք նաև

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս