Ցուցարարների զգալի մասը պետական ծառայողներ են եղել, որոնց աշխատավարձերը Մարիանո Ռաhոյի կառավարությունն իջեցրել է, նրանք նաև զրկվել են ամանորյա հավելավճարներից:
Սեպտեմբերի 15-ից ուժի մեջ է մտել Ախտաբանաանատոմիական հերձումների՝ ներառյալ պարտադիր կարգով իրականացվող ախտաբանաանատոմիական հերձումների անցկացման կարգը:
Տեղատարափ անձրևները, որոնք այս օրերին տեղացել են Ուտտարակհանդ նահանգում, դարձել են ուժեղ սողանքների պատճառ: ԶԼՄ-ների տեղեկություններով՝ սողանքը քշել է մի քանի տասնյակ տներ 8 գյուղերում: Աղետի գոտում վնասվել են էլեկտրահաղորդման լարերը ու քանդվել ճանապարհները:
Երեկ բողոքի ցույց են անցկացրել Ստոկհոլմում Հունգարիայի դեսպանության շենքի մոտ` դատապարտելով մարդասպան Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնելու որոշումը:
Այսօր՝ սեպտեմբերի 15-ին, «Կոնգրես» հյուրանոցում մեկնարկեց առաջին m2Work Հեքըթոնը: Այն համախմբել է ծրագրավորողների, ձեռներեցների, տեխնոլոգիաների ջատագովներին և համապատասխան փորձագետներին: Ծրագրի նպատակն է՝ բացահայտել մոբայլ միկրոաշխատանքների զարգացման հնարավորությունները Հայաստանում:
Օգոստոսին ռուսական կողմը դուրս էր եկել 2009-ին ստորագրված համաձայնագրից, որով նախատեսվում էր պետական պարտքը մասնակի չեղյալ համարել և դուրս գրել Ռուսաստանի Դաշնությանը Ղրղզստանի մնացած պարտքը: Այս առիթով կողմերը պայմանավորվել են մինչև հոկտեմբերի 15-ը Ղրղզստանի պետական պարտքը դուրս գրելու մասին մեկ այլ համաձայնագիր կնքել:
HP-ի ղեկավարը նշել է, որ իր ընկերությունն «աշխատում» է այդ ապրանքի ուղղությամբ, առավել մանրամասներ նա չի հաղորդել:
Առաջիկայում նախագահական ընտրություններ են, և ավտորիտարիզմի թեման կրկին արդիական է դարձել: Իշխանությունը պետք է կամ արդար ընտրություններ կազմակերպի, ինչի ռիսկերը չափազանց մեծ են, կամ հասարակությանը համոզի, որ ավտորիտար է դառնում՝ նրա նախասիրությունները բավարարելու մղումից ելնելով: Հենց դրանով էլ ներկայումս զբաղված են «հասարակական կարծիք ստեղծող» փորձագետները, քաղաքագետները, վերլուծաբաններն ու հոգեբանները:
Անկարգություններով ու ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչությունների վրա հարձակումներով ուղեկցվող բողոքի ցույցերը վերջին օրերին շարունակվում են մի շարք երկրներում` Եմենում, Եգիպտոսում, Թունիսում, Սուդանում, Իրաքում, Բանգլադեշում, Ավստրալիայում:
Անցնող տասնօրյակն իրավամբ անկյունադարձ էր ողջ հայության կյանքում: Հայաշխարհը՝ Հայաստանով ու արտերկրով մեկ՝ միահամուռ կեցվածք ցուցաբերեց և բողոքի, ցասման ու պահանջատիրական աննախադեպ դրսևորմամբ համաշխարհային ընտանիքին պատգամեց՝ «Բոլորս Գուրգեն Մարգարյան ենք»:
Ինքս ճանաչում եմ շատ բարձրաճաշակ և արվեստից հասկացող պաշտոնյաների: Կան մարդիկ, որոնք նույնիսկ շատ բարի գործ են կատարում` տարբեր ձևերով առանձին արվեստագետներին առաջ մղելու, առավել հանրաճանաչ դարձնելու ուղղությամբ: Սակայն կհամաձայնվեմ, որ այդպիսի պաշտոնյաները շատ չեն: Կուզեի ավելի շատ կարող մարդիկ լծված լինեին արվեստի խթանման և հասարակության մեջ պոպուլյարիզացիայի գործին:
Ուրախալի փաստ է այն, որ բակերում շաբաթօրյակի աշխատանքներին միացել են նաև բնակիչները:
Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Դիեգո Կոստան վստահ է, որ հարձակման գծում իր թիմակի Ռադամել Ֆալկաոն չի մտածում այլ ակումբ տեղափոխվելու մասին:
Այսօր երևանյան և մարզային մեծածախ շուկաներում գյուղմթերքի գները հետևյալն է. Սմբուկ– 100-120 դրամ լոլիկ– 80-100 դրամ կաղամբ/ծաղկակաղամբ– 50-70 դրամ ձմերուկ– 50-150 դրամ սեխ- 80-100 դրամ խաղող– 150-200 դրամ դեղձ– 80-150 դրամ սալոր– 80-100 դրամ խնձոր– 300 դրամ:
Դիտարկմանը, թե ուզում եք ասել, որ մամուլի խոսնակի հայտարարությունը կուսակցության պաշտոնական հայտարարությունը չէ՞, նա պատասխանել է. «Կուսակցության մամուլի խոսնակի հայտարարությունը չի կարող չլինել կուսակցության կարծիք»:
Եվրոպական խորհրդարանը ընդունել է բանաձև, որում նշել է վերջին ամիսների ընթացքում Ռուսաստանում մարդու իրավունքների իրավիճակի վատթարացման մասին: «Ռուսաստանում քաղաքական արդարադատության կիրառման մասին» բանաձևում արտահայտված է մտահոգություն մի շարք օրենքների ընդունան վերաբերյալ՝ մտքի ազատությանը սահմանափակելով, որոնք Եվրախորհրդարանի պատգամավորների կարծիքով «կարող են կիրառվել ընդդիմության և քաղաքացիական հարակության դեմ»:
Փառատոնի բացումը տեղի է ունեցել Օտտավայի քաղաքապետարանի դիմաց, որտեղ Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը և Օտտավայի փոխքաղաքապետ Սթիվ Դերոշը հանդիսավոր արարողությամբ բարձրացրել են փառատոնի դրոշը:
Բոլորն են տեղյակ, որ կոնկրետ հեռուստատեսություններում գոյություն ունեն մարդիկ, ովքեր իրենք են որոշում՝ դու կլինե՞ս եթերում, թե՞ ոչ: Պատնեշ են շարում քո դիմաց: Սկզբում դու սկսում ես պայքարել, քո գործով փորձում ես ապացուցել, որ քեզ սիրում են, բայց գալիս է մի պահ, որ այդ ամենին այլ կերպ ես նայում: Այդ ամսին ես անգամ եթերով խոսեցի, անգամ մարդիկ, ում հասցեագրված էր խոսքս, հեռվից հեռու փորձեցին ինձ համոզել, որ նման բան չկա: Ես երգում եմ մաքուր էստրադա, ես խոսել գիտեմ, ես ունեմ եթերային արտաքին: Ունեմ ամեն ինչ, ինչ պետք է եթերի մարդուն, բայց երևի ես կխանգարեի նրանց սիրեցյալներին:
Առաջիկա օրերին պաշտոնապես վաղաժամկետ կդադարեցվեն Ս.Բալասանյանի պատգամավորական լիազորությունները: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը թիվ 35 ընտրատարածքում, որտեղից ընթացիկ տարվա մայիսի 6-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ԱԺ պատգամավոր էր ընտրվել Ս.Բալասանյանը, կնշանակի լրացուցիչ ընտրություն:
«Երբ քրեական գործով ձեռք բերված որևէ նյութ չկա, որը կարող է բավարար հիմք տալ ենթադրելու, որ անձը մնալով ազատության մեջ կարող է կատարել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածով նախատեսված որևէ արարք ապա վարույթ իրականացնող մարմինն ընդհանրապես չի կարող կիրառել որևէ խափանման միջոց, առավել ևս անձի նկատմամբ չի կարող ընտրվել կալանքը որպես խափանման միջոց»,- ասել է փաստաբանը:
Ըստ ամերիկյան ռազմա-ծովային ուժերի ավանդույթի, որտեղ նա ծառայում էր որպես փորձարկու-օդաչու, նրա աճյունը հանգրվանել է Ատլանտյան օվկիանոսի հատակում: «Ֆիլիպինյան ծով» հրթիռային հածանավը Արմսթրոնգի բարեկամների և մոտ ընկերների ուղեկցությամբ դուրս է եկել Ֆլորիդա նահանգի Մեյպորտ ՌԾՈՒ-ի բազայից:
Հինգշաբթի օրվանից՝ ժամանումից սկսած Բարհիմին բանակցել է երկրի ԱԳ նախարար Վալիդ Մուալեմի և ընդդիմության ներկայացուցիչների հետ: Իր պաշտոնավարման ընթացքում սա բանագնացի առաջին այցն է Սիրիա: ՄԱԿ-ի նախորդ հատուկ բանագնաց Քոֆի Անանը լքել էր այդ պաշտոնը անցյալ ամիս՝ ՄԱԿ-ի խաղաղ կարգավորման ծրագրի տապալումից հետո:
ՊԲ առաջապահ զորամասերի կողմից կիրառված համապատասխան գործողությունների արդյունքում հակառակորդի նախահարձակ գործողությունները կասեցվել են:
Ինչպես արդեն տեղեկացրել է 168.am-ը, այսօր՝ սեպտեմբերի 15-ի առավոտյան մեկնարկել են ՀԱՊԿ «Փոխգործակցություն-2012» զորավարժությունները: Պաշտպանության նախարարության լրատվության և հսարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ ՀՀ ՊՆ «Մարշալ Բաղրամյան» զորավարժարանում տեղի է ունեցել ՀԱՊԿ արագ արձագանքման ուժերի «Փոխգործակցություն-2012» զորավարժությունների պաշտոնական բացման հանդիսավոր արարողությունը: Բացման խոսքով հանդես է եկել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Ողջունելով «Փոխգործակցություն-2012» զորավարժություններին […]
«Հարսնաքար» ռեստորանային համլիրում ծեծի ենթարկվելու արդյունքում մահացած զինվորական բժիշկ Վահե Ավետյաի քույը՝ Նվարդ Ավետյանը բաց նամակ է հղել բարի կամքի տեր բոլոր մարդկանց. նամակում մասնավորապես ասվում է.
«Բնականաբար, ժամանակը կգա, հետո սատարման խնդիրը կախված է տվյալ պահից, տվյալ քաղաքական իրավիճակից, թիմերի ռազմավարությունից, և մի՛ մտածեք, որ հանկարծ Հանրապետականը մոլորյալ ման է գալիս, թե ով պիտի Սերժ Սարգսյանին սատարի: Սերժ Սարգսյանն իր սատարման գործակիցն արդեն ունի»:
«Մանչեսթեր Սիթիի» արգենտինացի հարձակվող Կարլոս Տևեսն ուրախ է, որ իրեն կրկին հաջողվել է թիմի կարևոր մասը դառնալ:
«Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերել և ՔՀԳՎ բերման են ենթարկել 1960 թ. ծնված Վլադիմիր Ավագիմյանին, որը հունիսի 9-ից ՌԴ Նովոսիբիրսկի մարզի ՆԳԳՎ կողմից հետախուզվում էր ՌԴ քր. օր.-ի 119 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով՝ սպանություն կամ ծանր մարմնական վնասվածք հասցնելու սպառնալիք:
«Պրոբլեմատիկ ոլորտներից մեկը դատական ոլորտն է: Տիգրան Առաքելյանի 6 տարին ողջամիտ չէ, Մարտի 1-ի զոհերի հարազատներին փոխհատուցում չտալն ու արդար դատավարություն չանցկացնելը ևս ողջամիտ չեն: Դատավարության ընթացքում ՀՀ արդարադատությունը ցույց տվեց իր ամբողջ դատարկությունը»,- ասաց Արտակ Կիրակոսյանը:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է համագյուղացին՝ 1975 թ. ծնված Գևորգ Մարգարյանը: