Դիլիջանի թունելի մոտ մեքենա է սահել ներքև ու արգելափակվել

Այսօր գիշեր, ժամը 01.10-ին ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Դիլիջանի թունելի մոտակայքում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչպես տեղեկանում ենք ԱԻն լրատվական ծառայությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ դեռևս չպարզված հանգամանքներում «Մազդա» մակնիշի 300 DD 01 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ 22-ամյա Աղվան Ավագյան) դուրս է եկել երթևեկելի մասից, սահել և արգելափակվել երկու ոլորանների միջև՝ ծառերի մեջ: Զոհեր և տուժածներ չկան: Դեպքի վայրում են գտնվել ՃՈ աշխատակիցները, ովքեր տեղում  իրականացրել են հերթապահություն: Ավտոմեքենայի դուրս բերման աշխատանքները  առավոտյան սկսվել են՝ հատուկ տեխնիկայի ներգրավմամբ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930