
Արցախի նախագահը մասնակցել է կուսակցությունների «կլոր սեղանի» բացմանը

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 15-ին մասնակցել է Ստեփանակերտում մեկնարկած «Քաղաքական կուսակցությունները ժամանակակից ժողովրդավարական համակարգերում» «կլոր սեղանի» բացմանը և հանդես եկել ողջույնի խոսքով: Այս մասին տեղեկանում ենք Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության տարածած հաղորդագրությունից:
Միջոցառմանը մասնակցում էին ԼՂՀ և ՀՀ խորհրդարաններում ներկայացված քաղաքական կուսակցությունները:
Ինչպես 168.am-ը հայտնել էր ավելի վաղ, ՀՀ և ԼՂՀ խորհրդարանական կուսակցությունների անդրանիկ կլոր սեղանը, կազմակերվել է ՀՀԿ նախաձեռնությամբ:
Կլոր սեղանին մասնակցում են Հայաստանի Հանրապետական կուսակցության, «Օրինաց Երկիր» կուսակցության, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, «Ժառանգություն» կուսակցության, Հայ Հեղափոխական Դաշնակցութան, Արցախի ժողովրդավարական կուսակցության, «Ազատ Հայրենիք» կուսակցության, ՀՅԴ Արցախի կառույցի պատվիրակությունները: