Բաժիններ՝

Ամփոփվել են արտարժույթի փոխարժեքի շաբաթական տվյալները

Սեպտեմբերի 10-14-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 103 մլն 430 հազար 446 ԱՄՆ դոլար 410.27 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով և վաճառվել 114 մլն 233 հազար 536 ԱՄՆ դոլար 411.37 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 17 մլն 550 հազար ԱՄՆ դոլարի առք և վաճառք 412.05 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում իրականացվել է  5,750,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք  410.38 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 8 մլն 643 հազար 352 եվրո 525.29 դրամ  մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով և վաճառվել 11 մլն 584 հազար 873  527.84 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել: Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 872 մլն 318 հազար 821 ՌԴ ռուբլի 12.89 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով և վաճառվել 79 մլն 004 հազար 220 ՌԴ ռուբլի 13.08 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:

Սեպտեմբերի 3-9-ն  ընկած  ժամանակահատվածում  բանկերի  կողմից  դրամով  տրամադրված վարկերի ծավալը կազմել է 25.9 մլրդ դրամ, իսկԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 43.2 մլն ԱՄՆ դոլար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս