
ԲՀԿ-ն փորձում է ճնշում գործադրել ՀՀԿ-ի վրա

«ԲՀԿ-ն մանևրելով երկու դաշտերի միջև, փորձում է պահպանել ձայների այն պաշարը, որը ստացել է ԱԺ ընտրությունների արդյունքում, ինչը, կարծում եմ, բարդ խնդիր է: Այս պատճառով «Բարգավաճի» համար կարևոր է ընդդիմադիր էլեկտորատի կողմից ստացած ձայների պահպանությունը: ԲՀԿ-ն հանդես է գալիս այլընտրանքային տարազով, որ համագործակցի նաև ընդդիմության հետ: ԲՀԿ-ի համար ընդդիմության հետ տարվող խաղն ինքնանպատակ չէ. նրանք ցանկանում են ընդդիմությանը որպես գործիք բանեցնելով` ճնշում գործադրել ՀՀԿ-ի վրա` ՀՀ նախագահից օգուտներ պոկելու նպատակով, ինչպես արեցին դա ՏԻՄ ընտրություններում: ԲՀԿ-ն ՀԱԿ-ին օգտագործում է որպես լծակ` ՀՀԿ-ից ու Սերժ Սարգսյանից օգուտներ քաղելու համար»,- «168 Ժամի» թղթակցի հետ զրույցում ասել է Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը: Նա նաև հայտարարել է, թե ԲՀԿ-ի «գերնպատակը վարչապետի պաշտոնին տիրանալն է, ինչը կուսակցությունը չի էլ թաքցնում»:
Հարցազրույցն ամբողջությամբ` առաջիկայում: