Նոր բախում քրդերի ու թուրքական զորախմբի միջև Հաքքարիում

Երեկ Թուրքիայի հարավարևելյան հատվածում գրանցվել է հերթական բախումը թուրքական անվտանգության ուժերի և Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) զինյալների միջև: Այս մասին տեղեկացնում է թուրքական Doğan լրատվական գործակալությունը:

Այս անգամ բախումը գրանցվել է Հաքքարի նահանգի Շեմդինլի և Յուքսեքօվա շրջանների միջև ընկած Գյուզելքոնաք գյուղի մոտ: Այստեղ քուրդ զինյալները հարձակվել են պարեկություն կատարող ժանդարմերիայի ստորաբաժանման վրա: Բախումը տևել է մոտ 15 րոպե:

Բախման հետևանքով սպանվել է մեկ գյուղական պահապան, ինչպես նաև վիրավորվել է 6 զինծառայող: Թուրքական կողմի պնդմամբ` բախման ժամանակ իրենց հաջողվել է վնասազերծել 10 PKK-ականի:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930