Շախտյորի նպատակը Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ հասնելն է. Լուչեսկու
Երեկ կայացած ընկերական խաղում «Պետրոլուլին» հաղթելուց (3:0) հետո Դոնեցկի «Շախտյորի» գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն պատասխանել է ռումինական լրատվամիջոցների հարցերին:
««Պետրոլուլի» և «Ռապիդի» հետ հանդիպումներն անհրաժեշտ են Չեմպիոնների լիգային պատրաստվելու համար: Հավաքականների հանդիպումների պատճառով այժմ առաջնությունում ընդմիջում է, բայց մենք պետք է պահպանենք մարզավիճակը: Իմ ֆուտբոլիստներից 12-ն իրենց հավաքականներ են հրավիրվել, բայց դա թույլ է տալիս ապահովել մրցակցությունը և դիտել այլ ֆուտբոլիստների խաղը»,- Միրչա Լուչեսկուի խոսքերն է մեջբերում Terrikin-ը:
Անդրադառնալով Չեմպիոնների լիգայի խաղարկությանը` Լուչեսկուն նշել է, որ «հանքափորները» կարող են հասնել մինչև կիսաեզրափակիչ:
«Կարծում եմ` առաջիկա 20 տարում Արևելյան Եվրոպայի թիմերը չեն կարող հաղթել Չեմպիոնների լիգան, բայց մենք ի վիճակի ենք հասնել մինչև կիսաեզրափակիչ: Հենց դա է մեր նպատակը: Իմ թիմի հաջողությունը կայանում է նրանում, որ մենք գեղեցիկ հարձակվողական ֆուտբոլ ենք խաղում»,- ասել է Լուչեսկուն:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը