Երևանի Սիլիկյան թաղամասում բռնկված հրդեհից տուժողը ծանր վիճակում է

Սեպտեմբերի 8-ին, ժամը 10.33-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Սիլիկյան թաղամասի 7-֊րդ փողոցի թիվ 114 տանը. հնարավոր է տանը տուժած կա: Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ, ՃԿԿ ԱԻ արձագանքման և ՃԿԿ օպերատիվ խմբերը:  Դեպքի մասին տեղեկացվել են «1-02» եվ «1-03» ծառայությունների հերթապահները: Հրդեհը մեկուսացվել է ժամը 10.53-ին, մարվել՝ 11.04-ին: Այրվել է տան աստիճանավանդակը եվ առաստաղը` 15 քմ մակերեսով, երկու մահճակալ եվ հեռուստացույց , իսկ տուժած 1930թ. ծնված Կամո Բաբայանին մինչև հրշեջ-֊փրկարարների կանչի վայր հասնելը տեղափոխել են «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն» ՓԲԸ: Բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր:

Տեսանյութեր

Լրահոս