Բաժիններ՝

Երևանի կրկեսի շենքն ապամոնտաժելու նպատակով նորից կպայթեցվի

Այսօր ժամը 15:30-16:30-ի, սահմաններում Երևանի կրկեսի վերակառուցվող շենքն ապամոնտաժելու նպատակով կիրականացվեն պայթեցման աշխատանքներ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Անվտանգության նկատառումներից ելնելով` ժամը 15:30-16:30-ն ընկած ժամանակահատվածում կդադարեցվի կրկեսին հարող փողոցների երթևեկությունը` սկսած Երևանի քաղաքապետարանի, «Փեթակ» առևտրի կենտրոնի և «Այրարատ» կինոթատրոնի մոտից։

Ըստ ԱԻՆ կայքի՝ պայթեցման աշխատանքները կիրականացնեն ՀՀ ԱԻՆ սակրավորները և պայթեցնողների մասնագիտացված խումբը։

Տեղում հերթապահություն կիրականացնեն փրկարար ծառայության ուժերը և ոստիկանության աշխատակիցներ։

Հիշեցնենք, որ սա արդեն երկրորդ պայթեցումն է:Առաջին անգամ այն պայթեցվել է հուլիսի 21-ին:

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս