Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև այցագրային ռեժիմի թեթևացման համաձայնագիրն ուժի մեջ մտավ
Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև այցագրային ռեժիմի թեթևացման համաձայնագիրն ուժի մեջ է մտնում: Ինչպես հաղորդում է Interfax-ը, այդ կապակցությամբ Հիլարի Քլինթոնը նշել է, որ համաձայնագիրը պատմական բնույթ ունի:
«Վաղը ուժի մեջ է մտնում պատմական այցագրային համաձայնագիրը»,- ասել է նա Ռուսաստանի իր գործընկեր Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը:
Քլինթոնը նշել է, որ տվյալ համաձայնագիրը պայմաններ է ստեղծում երկու երկրների քաղաքացիների, ինչպես նաև բիզնեսի ներկայացուցիչների միջև կապերի ամրապնդման համար: Այդ կապակցությամբ Քլինթոնը նշել է այն հանգամանքը, որ այդ համաձայնագիրն ուժի մեջ է մտնում Վլադիվոստոկում Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության համագումարի ժամանակ:
Ընդհանուր առմամբ նա նշել է, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև համագործակցությունն ամրապնդվել է տարբեր ոլորտներում` մասնավորապես` առանձնացնելով ռազմավարական հարձակողական զենքի մասին պայմանագիրը, փոխադարձ ներդրումների ավելացումը, Ռուսաստանի անդամակցությունը ԱՀԿ-ին: