Միրանյանը նորամուտը նշեց Շախտյորում` Հենրիխ Մխիթարյանի համարով
Դոնեցկի «Շախտյորը» երեկ ընկերական խաղում 3:0 հաշվով հաղթանակ տոնեց «Պետրոլուլի» նկատմամբ: Այս խաղում թիմի հիմնական կազմում իր նորամուտը նշեց 16-ամյա հայ հարձակվող Արթուր Միրանյանը:
«Հանքափորների» Մ19 թիմում հանդես եկող Միրանյանը խաղադաշտ դուրս եկավ հանդիպման վերջնամասում` 85-րդ րոպեին փոխարինելով Վիլիանին: Հատկանշական է, որ Արթուրը կրում էր 22 համարի մարզաշապիկը, որով ակումբում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը