Արտարժույթի փոխարժեքի շաբաթական ամփոփ տվյալները
Սեպտեմբերի 3-7-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 84 միլիոն 737 հազար 620 ԱՄՆ դոլար 409.48 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 103 միլիոն 483 հազար 332 ԱՄՆ դոլար 410.53 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 7,150,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք 412.05 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում իրականացվել է 1,954,495 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 410.75 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 11 միլիոն 306 հազար 804 եվրո 513.79 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 13 միլիոն 452 հազար 352 եվրո 517.30 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել: Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 756 միլիոն 587 հազար 102 ՌԴ ռուբլի 12.61 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 101միլիոն 855 ՌԴ ռուբլի 12.78 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:
Օգոստոսի 27-ից սեպտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 31.6մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 62.8 մլն ԱՄՆ դոլար: