Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը որոշել է ընկերության Մենլո Պարկ քաղաքում գտնվող հատվածում նոր թաղամաս կառուցել:
Պատկերացրեք, Ռուսաստանում ապրող ձեր եղբայրը որոշակի գումար է ուղարկում, դուք այդ գումարով մինչև հիմա վճարում եք ռուսական գազի, ռուսական ընկերությունների կողմից տրամադրվող բջջային ծառայությունների, կրկին ռուսական կազմակերպության կողմից կառավարվող երկաթուղուց օգտվելու դիմաց: Ապագայում կարող եք վճարել նաև ռուսական ընկերության կողմից վաճառվող բենզինի դիմաց: Այսինքն` ձեզ Ռուսաստանից ուղարկված գումարը Հայաստանում գործող ռուսական ընկերությունների միջոցով վերադառնում է Ռուսաստան:
Գուդկովի կարծիքով, օրեցօր ավելանում է այն ռուսաստանցիների թիվը, ովքեր համակրում են Պուտինի ռեժիմի դեմ պայքարի դուրս եկած ակտիվիստներին, պարզապես շատերը դեռ վախենում են միանալ նրանց:
Ծեծկռտուքի մյուս մասնակիցները թաքնվել են դեպքի վայրից: Ոստիկանությունը փնտրում է նրանց: Բախման պատճառը դեռ հայտնի չէ:
Facebook-ն առաջին անգամ դուրս է մնացել 25 ընկերություններից բաղկացած ցանկից, որոնք համարվում են «լավագույնը աշխատանքի համար»: Այդ ընկերությունները օպտիմալ բալանս են առաջարկում զբաղվածության և ազատ ժամանակի միջև:
Օգոստոսի 16-ին ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Լեզվի մասին», «ՀՀ-ում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» և ՀՀ ևս չորս օրենքներում փոփոխություններ կատարելու օրենքների նախագծերի փաթեթին:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հնչած հարցին, թե որտեղ է հանգստացել օրերս արձակուրդից վերադարձած ՀԺԿ նախագահ Տիգրան Կարապետյանը, վերջինս պատասխանեց. «Վոլգայի ափին»:
Թե ինչ պատիժ կսահմանի դատավոր Մարինա Սիրովան, հայտնի կդառնա դատավարության վերջում` դատավճիռն ընթերցելու ժամանակ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
ՔԿՀ նախկին պետի պաշտպանությունը ավելացավ ևս մեկով. բացի ՀՀ փաստաբանների պալատի անդամներ Վաղինակ Գևորգյանից, Լուսինե Սահակյանից, նրան կպաշտպանի նաև փաստաբան Երվանդ Վարոսյանը:
Պանետան նաև վստահություն է հայտնել, որ ԱՄՆ-ի կարող է ոչ թռիչքային գոտի ապահովել Սիրիայի տարածքի վրա, բայց ընդգծել է, որ դա առայժմ առաջնահերթ խնդիր չէ:
«Տան բնակիչներից տեղեկություն է ստացվել, որ իբր այն փորձել են հրդեհել: Դեպքի վայր է ժամանել քննիչ օպերատիվ խումբ, հրդեհումը փոքր է եղել՝ մոտ 1 քառակուսի մետր, այրվել է միայն տան պատը»,- ասել է ՆԳՆ ներկայացուցիչը: Առայժմ հայտնի չէ, թե ով է կանգնած դրա ետևում:
2002թ-ին պյմանագրով վարձակալության է հանձնվել Ռուսաստանին՝ 7 միլիոն դոլար վճարով Ադրբեջանը կրկնապատկեց իր պահանջը և Ռուսաստանից արդեն 15 միլիոն դոլար պահանջեց, հետո այն հասցրեց 150 միլիոնի, իսկ հիմաէլ 300 միլիոն է ուզում:Վարձակալության պայմանագրի ժամկետը լրանում է այս տարվա դեկտեմբերին, իսկ համաձայնությունը պետք է կայացվի առավելագույնը պայմանագրի ավարտից 6 ամիս առաջ:
Համերգից հետո ամրոցի տարածքում Շառլ Ազնավուրի անվամբ աստղ է բացվել: Համերգին ներկա է եղել նախագահ Միխայիլ Սաակաշվիլին` տիկնոջ` Սանդրա Ռուլովսի հետ: Շառլ Ազնավուրը կատարել է իր մի շարք նշանավոր երգեր:
Եվրոպայի 2013թ. առաջնության` Ուելսի հետ արտագնա հանդիպմանը (0:1) «Շիրակի» 19-ամյա կիսապաշտպան Կարեն Մուրադյանը նորամուտը նշեց Հայաստանի Մ21 հավաքականում: SportArmenia-ն զրուցել է երիտասարդ ֆուտբոլիստի հետ:
աշինգտոնում կայացած Ադրբեջանա-ամերիկյան առեւտրային պալատի հանդիպման ընթացքում (USACC) Մորնինգսթարը խոսել է Կասպյան տարածաշրջանի էներգահամագործակցության եւ էներգաանվտանգության ոլորտների մասին: Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն տարածաշրջանում հավասարակշիռ քաղաքականություն է վարում «Այսօր տարածաշրջանում ԱՄՆ-ի վարած էներգետիկ քաղաքականությունը առավել դժվար եւ բազմավեկտոր է», -ասել է նա:
Նշված կառույցի վերաբերյալ «Տիգրանակերտի» արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանը իր վարկածն է ներկայացրել: «Այն, որ քարաշեն, կիսաշրջան հնոցը դարերի պատմություն չունի, վկայում են համատարած մոխրակույտերն ու քարերի պահպանվածությունը: Այն հավանաբար 19-րդ դարի սկզբների կառույց է», – ասել է նա:
Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ տեղի արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդմամբ, 30 քմ ընդհանուր մակերեսով բնակարանն ամբողջովին քանդվել է: Արդյունքում ավերակների տակ են մնացել 5 հոգի, այրվել է շենքի մոտակայքում գտնվող 1 ավտոմեքենա:
Դաշնային իշխանությունների կարծիքով` Գևորգյանը կարդացել է մեղադրական կնքված ակտերը 2011թ. փետրվարին իրականացված ոստիկանական գործողություններից առաջ, որոնց արդյունքում ձերբակալվել է Armenian Power հանցախմբի 70 անդամ։ Հիմնականում կիբերհանցագործությունների մեջ մեղադրվողներից մեկը, հույս ունենալով, որ անկեղծ խոստովանությունը կմեղմի մեղադրանքը, տեղեկացրել է, որ ձերբակալվածների մի մասը նախապես տեղյակ են եղել ոստիկանության գործողությունների մասին:
Այսօր Ձեզ ենք ներկայացնում այդ FIFA-13-ի գովազդային հոլովակը, որը թույլ է տալիս ծանոթանալ խաղի գրաֆիկական նոր լուծումներին։
«Վերջերս Պուտինը հրավիրել էր Սերժ Սարգսյանին և Եվրասիայի խնդիր էր դրել, ուրեմն՝ ազդում է, չէ՞: Թե չէ՝ ինչո՞ւ պետք է հրավիրեր, Սերժ Սարգսյանն էլ հրատապ մեկներ Մոսկվա: Այնպես որ՝ դրսի ուժերը ազդում են»:
Հոլանդիայի հավաքականի հարձակվող Ռոբին վան Պերսին Լոնդոնի «Արսենալից» պաշտոնապես տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ»:
Մեկնած օպերտիվ խմբին տուժողի որդին հայտնել է, որ հայրը վնասվածքներն ստացել է նույն օրը տան մոտ կայանված ամբարձիչ տրակտորը գործարկելիս, երբ տրակտորը հետ է շարժվել, և հայրը մնացել է անիվի տակ: Ոստիկանությունից հայտնում են, որ կատարվում է նախաքննություն:
«Հայաստանի երիտասարդ եզդիների ասոցիացիա» հ/կ նախագահ Սաիդ Ավդալյանի խոսքով՝ այսօր նպատակաուղղված քաղաքականություն է տարվում եզդիական համայնքի քրդացման ուղղությամբ:
Հանրակրթական ուսումնական հաստատությունները քննական թեստերը կարող են ստանալ ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունից: Այս մասին տեղեկացնում է ԿԳՆ լրատվական ծառայությունից:
«Ինչի՞ ես երեկ ի՞նչ եմ ասել որ: Ես ընդամենը ասել եմ, որ Վարդան Ղուկասյանը սպառել է իրեն: Սակայն որևէ պատասխանի մասին տեղյակ չեմ: Ոչ մի սարսափելի բան չի կատարվել: Ես մի կարծիքին եմ, նրանք մի կարծիքի»:
Ամրոցի բացման արարողությանը ներկա են եղել նաև Վրաստանի վարչապետ Վանո Մերաբիշվիլին, նախարարներ, տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ: Ռաբաթի ամրոցը 7 հա տարածություն է զբաղեցնում:
Մեղադրողը միջնորդել է Անահիտ Գրիգորյանին դատապարտել 9 տարվա ազատազրկման՝ անձնական ամբողջ գույքի բռնագրավմամբ, Սաթենիկ Սարգսյանին՝ 7 տարվա ազատազրկման՝ անձնական գույքի կեսի բռնագրավմամբ, Աղավնիկ Խաչատրյանին՝ պայմանական ազատազրկման 3 տարի 9 ամիս 16 օր ժամկետով՝ 3 տարվա փորձաշրջանով, Արմեն Գրիգորյանին, Արմինե Գրիգորյանին, Սարգիս Դանիելյանին 5-ական տարվա ազատազրկման՝ անձնական գույքի 1/3-րդ մասի բռնագրավմամբ:
Նրա գրպանից հայտնաբերել են անձնագիր՝ տրված Տավուշի մարզի Բերդ քաղաքի բնակիչ 53-ամյա Մհեր Մելիքյան անվամբ քաղաքացուն: Հարևանները նշել են, որ տղամարդը մի քանի շաբաթ առաջ է եկել այս շենք և վարձակալական հիմունքներով բնակվում էր 7-րդ հարկում:
Մարդակեր ցեղերում, երբ իրենց շամանն ասում է, որ չի կարելի մարդ ուտել, նրանք դա չեն անում, իսկ մեզ ոչ ոք չի ասում` չի կարելի փող վերցնել, չի կարելի վաճառել ազգը, արդարությունը, բերել իշխանության անարդարներին, չարերին, բիզնեսմեններին, ովքեր միայն իրենց գրպանի մասին են մտածում:
Անդրադառնալով ներքին քաղաքական հարցերին՝ ՍԴՀԿ ներկայացուցիչները նշել են, որ չնայած դեռ չլուծված որոշ խնդիրների, վերջին շրջանում Հայաստանի քաղաքական դաշտում կան դրական նոր բազմաթիվ իրողություններ, որոնց մեջ ընգծել են նաեւ Տիգրան Սարգսյանի անձնական դերակատարությունը: