ԼՂ հակամարտության կարգավորումը շահութաբեր կլինի երկու երկրների համար. Մորնինգսթար

Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը շահութաբեր կլինի երկու երկրների համար: Այս մասին ըստ «Ամերիկայի ձայնի», հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ նորանշանակ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը:

Վաշինգտոնում կայացած Ադրբեջանա-ամերիկյան առեւտրային պալատի հանդիպման ընթացքում (USACC) Մորնինգսթարը խոսել  է Կասպյան  տարածաշրջանի էներգահամագործակցության եւ էներգաանվտանգության  ոլորտների մասին: Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն տարածաշրջանում հավասարակշիռ քաղաքականություն է վարում «Այսօր տարածաշրջանում ԱՄՆ-ի վարած էներգետիկ քաղաքականությունը առավել դժվար եւ բազմավեկտոր է», -ասել է նա:

Մորնինգսթարը  նշել է, որ էներգետիկ միջանցքը, հատկապես «Nabucco» գազատարը, Ադրբեջանի էներգետիկ դիվերսիֆիկացիայի հարցում կարեւոր դեր ունի:

Նշենք, որ Մորնինգսթարը Ադրբեջան կժամանի օգոստոսի 25-ին: Հունիսի 30-ին ԱՄՆ-ի Սենատը Ռիչարդ Մորնինգսթարի թեկնածությունը հաստատել է Ադրբեջանում դեսպանի պաշտոնում: Ավելի վաղը Օբամայի կողմից առաջադրված Մորնինգսթարի թեկնածությունը հաստատել էր Սենատի Արտաքին կապերի հանձնաժողովը:

Տեսանյութեր

Լրահոս