Բաժիններ՝

Վրաստանի նախագահն ընդունել է Շառլ Ազնավուրին

Վրաստանի նախագահ Միխայիլ Սաակաշվիլին այսօր` օգոստոսի 17-ին, նախագահական նստավայրում ընդունել է ֆրանսիացի նշանավոր շանսոնյե Շառլ Ազնավուրին:

Նշանավոր կատարողը և նախագահն արտահայտել են իրենց ստացած տպավորությունները՝ կապված Ախալցխայում ամրոցի վերականգնման հետ, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:

Հիշեցնենք՝ Շառլ Ազնավուրը երեկ մեծ համերգով հանդես է եկել Ախալցխայում վերականգնված Ռաբաթ ամրոցի բացման արարողության ժամանակ:

Համերգից հետո ամրոցի տարածքում Շառլ Ազնավուրի անվամբ աստղ է բացվել:

Համերգին ներկա է եղել նախագահ Միխայիլ Սաակաշվիլին` տիկնոջ` Սանդրա Ռուլովսի հետ:

Շառլ Ազնավուրը կատարել է իր մի շարք նշանավոր երգեր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031