Մալաթիայում շենքի բակում տղամարդու դի են հայտնաբերել

Այսօր՝ օգոստոսի 17-ին, ժամը 11:30-ի սահմաններում Ոստիկանության Մալաթիա-Սեբաստիա բաժին անհայտ քաղաքացին զանգահարել է և հայտնել, որ Շերամի 53 շենքի բակում մահացած տղամարդ կա:
Նշված հասցե են ժամանել 1-03 ծառայության բրիգադը, ովքեր արձանագրել են, որ քաղաքացին արդեն մահացել է:
Դեպքի վայր են ժամանել նաև Ոստկանության Մալաթիա-Սեբաստիայի բաժնի օպերատիվ խումբը:

Նրա գրպանից հայտնաբերել են անձնագիր՝ տրված Տավուշի մարզի Բերդ քաղաքի բնակիչ 53-ամյա Մհեր Մելիքյան անվամբ քաղաքացուն:
Հարևանները նշել են, որ տղամարդը մի քանի շաբաթ առաջ է եկել այս շենք և վարձակալական հիմունքներով բնակվում էր 7-րդ հարկում:

Տեղի ունեցածը ինքնասպանությո՞ւն է , թե՝ դժբախտ պատահար, պետք է պարզվի քննության ընթացքում: Փաստի առթիվ Ոստիկանության Մալաթիա-Սեբաստիայի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Տեսանյութեր

Լրահոս