ԿԳՆ-ը ներկայացրել է դպրոցներում վերաքննությունների ժամանակացույցը
Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարությունը, հիմք ընդունելով ՀՀ կրթության եւ գիտության նախարարի N 388-Ն հրամանով հաստատված «Ուսումնական հաստատության սովորողների կողմից կրթական ծրագրերի յուրացման, ամփոփիչ ստուգման կամ ատեստավորման անցկացման, սովորողների փոխադրման, ավարտման եւ ուսումնական տարվա ընթացքում 120-200 ժամ բացակայած սովորողի՝ հաջորդ դասարան կամ հանրակրթության հաջորդ աստիճան փոխադրման կարգը», սահմանել է 2011-2012 ուստարվա 9-րդ եւ 12-րդ դասարանների ավարտական եւ պետական ավարտական վերաքննությունների ժամանակացույցը:
Հանրակրթական ուսումնական հաստատությունները քննական թեստերը կարող են ստանալ ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունից: Այս մասին տեղեկացնում է ԿԳՆ լրատվական ծառայությունից:
Վերաքննությունների ժամանակացույցը ներկայացված է ստորեւ.
9-րդ դասարան
1. Հայոց լեզու եւ գրականություն – 21.08.2012թ.
2. Մաթեմատիկա -22.08.2012թ.
3. Բնագիտություն -23.08.2012թ. (Ֆիզիկա, Քիմիա, Կենսաբանություն, Աշխարհագրություն)
4. Օտար լեզու-24.08.2012թ. (Ռուսերեն, Անգլերեն, Ֆրանսերեն, Գերմաներեն եւ այլն)
5. Հայոց պատմություն-25.08.2012թ.
12-րդ դասարան
1. Հայոց լեզու եւ հայ գրականություն – 21.08.2012թ.
2. Մաթեմատիկա -22.08.2012թ.
3. Բնագիտություն -23.08.2012թ. (Ֆիզիկա, Քիմիա, Կենսաբանություն, Աշխարհագրություն)
4. Օտար լեզու-24.08.2012թ. (Ռուսերեն, Անգլերեն, Ֆրանսերեն, Գերմաներեն եւ այլն)
5. Հայոց պատմություն-25.08.2012թ.