Պյատիգորսկում փորձել են այրել 9-ամյա աղջկան բռնաբարող Համբարձումովի տունը

Պյատիգորսկում փորձել են այրել այն տունը, որտեղ ապրել է 9-ամյա աղջկա բռնաբարության և սպանության մեջ մեղադրվող Վլադիմիր Համբարձումովը: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ նովոստին»՝ վկայակոչելով ՆԳՆ-ին:
Հիշեցնենք, որ Պյատիգորսկում Մաշուկ լեռան վրա հուլիսի 25-ին բռնաբարվել և սպանվել էր Անյա Պրոկոպենկոն: Նրա սպանության գործով ձերբակալվել է նախկինում դատված Համբարձումովը:
«Տան բնակիչներից տեղեկություն է ստացվել, որ իբր այն փորձել են հրդեհել: Դեպքի վայր է ժամանել քննիչ օպերատիվ խումբ, հրդեհումը փոքր է եղել՝ մոտ 1 քառակուսի մետր, այրվել է միայն տան պատը»,- ասել է ՆԳՆ ներկայացուցիչը:
Առայժմ հայտնի չէ, թե ով է կանգնած դրա ետևում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031