
Սահակաշվիլին մասնակցել է Ռաբաթ ամրոցի բացմանը

Վրաստանի նախագահն Ախալցխայում մասնակցել է Ռաբաթ ամրոցի բացման արարողությանը: Ամրոցը դիտելուց հետո Միխայիլ Սահակաշվիլին դիմել է այնտեղ հավաքված մարդկանց, գրում է «Գրուզիա. օնլայն»-ը:
Ամրոցի բացման արարողությանը ներկա են եղել նաև Վրաստանի վարչապետ Վանո Մերաբիշվիլին, նախարարներ, տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ:
Ռաբաթի ամրոցը 7 հա տարածություն է զբաղեցնում:
Հիշեցնենք, որ բացմանը ներկա էր և իր կատարումներով հիացրեց հյուրերին հայ աշխարհահռչակ երգիչ Շառլ Ազնավուրը: