
Խուլերը կսովորեն հայերեն ժեստերի լեզվով

Օգոստոսի 16-ին ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Լեզվի մասին», «ՀՀ-ում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» և ՀՀ ևս չորս օրենքներում փոփոխություններ կատարելու օրենքների նախագծերի փաթեթին:
Նշված փաթեթով առաջարկվում է խուլերի ուսուցումն իրականացնել հայերեն ժեստերի լեզվով, ինչը կապահովի խուլերի մասնագիտական, ինչպես նաև՝ բարձրագույն կրթություն ստանալու հնարավորությունը։
Նշենք, որ ներկայումս Հայաստանում հաշվվում է մոտ 6000 խուլ: