Pussy Riot պանկ խմբին դատարանը մեղավոր ճանաչեց

Մոսկվայի Խամովնիչեսկի դատարանն այսօր մեղավոր է ճանաչել Pussy Riot պանկ–ռոք խմբի անդամներ Մարիա Ալյոխինային, Նադեժդա Տոլոկոննիկովային և Եկատերինա Սամուցևիչին Քրիստոս Փրկչի տաճարում խուլիգանություն անելու համար:

Թե ինչ պատիժ կսահմանի դատավոր Մարինա Սիրովան, հայտնի կդառնա դատավարության վերջում` դատավճիռն ընթերցելու ժամանակ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Հիշեցնենք, որ այս տարվա փետրվարի 21-ին խմբի երեք անդամները Քրիստոս Փրկչի տաճարում` խորանի առջև, երգել էին. «Աստվածամա’յր, վտարիր Պուտինին»: Օրեր անց` փետրվարի 26-ին, աղջիկների նկատմամբ հարուցվել էր քրեական գործ «Խուլիգանություն» հոդվածով: Այն նախատեսում է մինչև 7 տարվա ազատազրկում:
Ի դեպ, այսօր աշխարհի 30 երկրներում կանցկացվեն ակցիաներ`  ի զորակցություն Pussy Riot խմբի անդամների:

Տեսանյութեր

Լրահոս