Պաշտոնական. Ռոբին վան Պերսին 4-ամյա պայմանագիր կնքեց Յունայթեդի հետ
Հոլանդիայի հավաքականի հարձակվող Ռոբին վան Պերսին Լոնդոնի «Արսենալից» պաշտոնապես տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ»: Ֆուտբոլիստը 4-ամյա պայմանագիր է կնքել «կարմիր սատանաների» հետ: Այս մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
«Ինձ համար մեծ պատիվ է «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխությունը: Ես ցանկանում եմ հետևել այն մեծագույն հարձակվողների, ովքեր հանդես են եկել այստեղ: Կներդնեմ բոլոր ուժերս, որպեսզի օգնեմ թիմին պայքարել բոլոր տիտղոսների համար: Անհամբերությամբ սպասում եմ իմ առաջին խաղին», – ասել է 29-ամյա հոլանդացին:
«Ռոբին վան Պերսին համաշխարհային մակարդակի հարձակվող է՝ եվրոպական և անգլիական ֆուտբոլում ունեցած ձեռքբերումներով։ Վան Պերսիի տաղանդը պետք չէ ներկայացնել մեր երկրպագուներին, քանի որ նա մեր դարպասը խփած բազմաթիվ գոլերի հեղինակ է դարձել», – ավելացրել է Ալեքս Ֆերգյուսոնը:
Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» Ռոբին Վան Պերսիի համար «Արսենալին» վճարել է 22,5 մլն ֆունտ ստերլինգ:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը