Երկու օրից, Ֆրանս Տելեկոմ խմբի եվրոպական շուկաների գծով փոխնախագահ Բենուա Շինը կներկայացնի նոր տնօրենին: Հարցին, թե ո՞րն է պարոն Դյութուայի հեռանալու պատճառը, Օրանժից պարզաբանել են, որ այն պայմանավորված է ընկերության վարած քաղաքականությամբ:
Dollar Thrifty-ն զբաղեցնում է ավտոմեքենաների վարձույթի ամերիկյան շուկայի ընդամնեը 5%-ը, այն դեպքում, երբ Hertz-ը, Enterprise Rent-A-Car-ը և Avis Budget Group Inc-ն միասին գրավել են շուկայի 75 %-ը:
Մադրիդի «Ռեալը» երեկ պաշտոնապես հայտարարեց Լուկա Մոդրիչին գնելու մասին:
Տոկիոյի մտադրության մասին տեղեկությունները Պեկինում բուռն արձագանք են ստացել: Նույնիսկ մի չինացի հարձակվել էր Ճապոնիայի դեսպանի ավտոմեքենայի վրա: Հարձակումից դեսպանը չէր տուժել:
2013թ-ին Վրաստանի նոր խորհրդարանը, որը ընտրվելու է օգոստոսի 1-ին, նիստեր է անցկացնելու Քութայիսի քաղաքում:
Նշենք, որ ավելի վաղ իրանական ոստիկանության տեղակալ Ահմեդրեզա Ռադան հայտարարել է, որ Գագաթնաժողովի մասնակիցների անվտանգությունը կապահովի 110 հազար ոստիկան:
Հայտարարությունում չի նշվում, թե ո՞ւր և ի՞նչ ժամկետով է գնում թագավորը, սակայն արաբական լրատվամիջոցները նշում են, որ 89-ամյա թագավորը մեկնել է ԱՄՆ բուժվելու նպատակով:
Այսօր Ստամբուլում կկայանան Շախմատի համաշխարհային օլիմպիադայի առաջին տուրի հանդիպումները։
Կրասնոդարի «Կուբանի» նորեկ, Հայաստանի հավաքականի հարձակվողական ոճի կիսապաշտպան Արազ Օզբիլիսը Ռուսաստանի առաջնության 6-րդ տուրում «Վոլգային» հաղթելուց (6:2) հետո հայտարարել է, որ ամբողջ թիմը գերզանց խաղ է ցուցադրել:
«Մեր բարոյական պարտքն է ենթարկվել դատարանի որոշմանը: Մենք չենք կարող արգելափակել կամ փոխել Սահմանադրական դատարանի որոշումը»,- ասել է խորհրդարանի ստորին պալատի նախագահ Վալերիու Զգոնյան:
«Կովի կաթը պարունակում է սպիտակուցներ, որոնք փոքրիկ երեխայի օրգանիզմը ընդունակ չէ մարսելու: Կովի կաթի մեջ չկան հատուկ ճարպեր, որոնք անհրաժեշտ են գլխուղեղի ճիշտ զարգացման համար: Փոխարենը՝ դրանք պարունակվում են կրծքի կաթում և երեխաների համար նախատեսված զանազան կաթնախառնուրդներում»,- ասում է «Արաբկիր» բժշկական կենտրոնի մանկաբույժ Սյուզաննա Մխիթարյանը:
«Շնորհակալություն։ Ուրախ խաղ էր, հաճելի է հաղթել խոշոր հաշվով և «Կուբանի» կազմում դառնալ 2 գոլի հեղինակ»։
Մեր ֆուտբոլիստները շարունակում ենք գերզանց հանդես գալ:
Սեպտեմբերի 9-ին վանաձորցիները քվեարկելու են ոչ թե սադրիչների, քարոզչական պաստառների դեմ պայքարողների, այլ մարդկանց առօրեական հոգսերը թեթևացնելուն ուղղված իրատեսական ծրագրեր առաջադրած թեկնածուի օգտին:
Փախստականի կարգավիճակ հայցողներից 90-ը Սիրիայից են, 12-ը` Իրաքից: Երկու դեպքում էլ դիմումատուներն ազգությամբ հայեր են կամ ազգությամբ հայերի օտարազգի ամուսիններ: Մնացած 30 դիմումատուներն այլազգիներ են` աֆրիկյան մի շարք երկրներից և հարևան Իրանից:
Այսօր ով չի ալարում, գրում է լրագրողների մասին։ Հատկապես ֆեյսբուքը դարձել է լրագրողների քննադատության հարթակ. լրագրողներն անգրագետ են, լրագրողները պրոֆեսիոնալ չեն, պարտաճանաչ չեն, տեղեկացված չեն, և այլն։ Անգամ լրագրողներն են քննադատում լրագրողներին։
Ալթայի շրջանի Ցելինի մարզի Դրուժբա գյուղի բնակիչը, ով մահացել էր սիբիրյան խոցից, զբաղվում էր կենդանիներ արածեցնելով: Ինչպես հաղորդում է ИТАР-ТАСС-ը նա 39 տարեկան էր, ամուսնացած էր, ուներ երկու երեխա:
«Արտուր Աթայանը` լինելով իմ ընկերը, ես պաշտպանելու եմ նրա թեկնածությունը, ինչը կապ չունի քաղաքական խնդիրների հետ: Բայց այն, որ ես իմ կուսակիցներին ասեմ` իմ ձայնը տալիս եմ Արտուր Աթայանին, դուք էլ ձեր ձայնը տվեք նրան` այդպիսի քայլ չի լինելու»,- 168.am-ին ասաց Կապանից ընտրված ԲՀԿ-ական պատգամավոր Մերուժան Սիմոնյանը:
168.am-ի հարցին, թե՝ արդյոք իրականությանը համապատասպանո՞ւմ է շրջանառվող լուրը, թե Մարգար Օհանյանը ներման խնդրագիր է ներկայացրել նախագահ Սերժ Սարգսյանին` իրեն ներում շնորհելու համար, ՀՀ նախագահի խոսնակ Արմեն Արզումանյանը ոչ հերքեց և ոչ էլ հաստատեց:
Ժամանակակից հորմոնալ դեղամիջոցները խորհուրդ են տալիս օգտագործել նաև չծննդաբերած աղջիկներին: «Բացի այդ` այս դեղամիջոցներում պարունակվող հորմոնները դրական ազդեցություն են ունենում մաշկի վրա»,- ասում է բժիշկ-սեքսապաթոլոգ Մարիաննա Բեգլարյանը:
Օգոստոսի 26-ին` ժամը 12:00-ի սահմաններում օձի խայթոցից թունավորումով Արարատի մարզի Արտաշատի հիվանդանոց էր տեղափոխվել Նարեկ գյուղի բնակիչ` 1953թ. ծնված Էդիկ Ղարուխանյանը: Նախնական տեղեկությունների համաձայն` տուժածի առողջական վիճակը եղել էր կայուն ծանր:
Գյուղատնտեսության նախարարության պաշտոնական կայքէջում տեղադրված հաղորդագրության համաձայն՝ դեռևս կան գործարաններ, որոնք շարունակում են խուսափել գյուղնախարարության հետ նախորոք հաստատած պայմանավարվածությունից: Իսկ թե կոնկրետ ո՞ր գործարաններն են դրանք՝ չի նշվում:
Խմելու ջրի պաշարներն ուղղակիորեն կապված են սննդարտադրության հետ: Երկիր մոլորակի բնակչությանը սով է սպառնում, քանի որ չեն լինի ցանքատարածությունները ջրելու համար անհրաժեշտ ջրային ռեսուրսներ:
Շատ քիչ ժամանակ պահանջվեց, որպեսզի պարզ դառնար «Շախտյորի» օգոստոս ամսվա լավագույն ֆուտբոլիստը:
Բարձր գնահատելով հայ-իտալական քաղաքական համագործակցությունը՝ կողմերը կարևորել են նաև տնտեսական կապերի հաստատումն ու հետագա խորացումը: Այդ նպատակով առաջիկա սեպտեմբերին կազմակերպվելու է հայ-իտալական գործարար համաժողով, կհիմնադրվի նաև հայ-իտալական առևտրային պալատ:
168.am-ի տեղեկություններով՝ երեկ Թեհրանում մեկնարկած Չմիավորման շարժման անդամ երկրների 16-րդ գագաթնաժողովին Հայաստանից մասնակցելու է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:
ԱԻՆ լրատվական ծառայությունից 168.am-ին տեղեկացնում են, որ ասօր՝ օգոստոսի 27-ին, ժամը 17.25-ին տեղեկություն է ստացվել, որ Ջրաշեն 2֊-րդ փողոց 14-րդ տան բնակիչ` 2010թ. ծնված Սամո Ուզումյան ժավել է խմել եվ թունավորումով տեղափոխվել մուրացան բկ: բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Մենք պարտավոր ենք համահայկական տարողունակություն ունեցող խնդիրները համազգային ներգրավածությամբ դիմագրավել: Նշածս օրինակները վերաբերում են հակառակորդին, որը շրջափակել է մեր հայրենիքը, որը ժխտում է Հայոց ցեղասպաիությունը, որը նորմալ հարաբերությունների հաստատման համար նախապայմաններ է առաջ քշում և որը Արցախյան հարցով ապատեղեկատվություն է իրականացնում։ Ուրեմն, կարծում եմ` ՀՀ պետությունն ու Արցախը ևս այս հարցի ուղղությամբ անելիք ունեն։
Ռոբերտ Շտիգլիցը հայտարարել է, որ իր հետ աշխատող փրոմոութերական ընկերությունը սխալ ձեռնոցներ է ընտրել Արթուր Աբրահամի հետ մենամարտելու համար:
Միջադեպը տեղի է ունեցել Սենկակու (չինարեն` Դյաոյույդաո) կղզիների շուրջ Ճապոնիայի ու Չինաստանի միջև տարածքային վեճի սրման համապատկերում: Այսօր ավելի վաղ հաղորդվել էր, որ ճապոնական կառավարությունը Չինաստանի հետ վիճելի կղզիներից 4-ի համար առաջարկել է 2 մլրդ իեն (26 մլն դոլար) գումար: