Հայտնի են Հայաստանի հավաքականների մրցակիցները Շախմատի համաշխարհային օլիմպիադայում
Այսօր Ստամբուլում կկայանան Շախմատի համաշխարհային օլիմպիադայի առաջին տուրի հանդիպումները։ Երեկ կայացած վիճակահանությունից հետո հայտնի են դարձել մեր տղամարդկանց և կանանց հավաքականների առաջին մրցակիցները։ Հայաստանի տաղամարդկանց հավաքականը, որն այս մրցաշարում ունի 3-րդ վարկանիշը, կմրցի 80-րդ վարկանիշն ունեցող Բոլիվիայի հավաքականի հետ։ Իսկ կանայք կխաղան Հորդանանի հետ։ Հանդիպումների սկիզբը 17։00-ին։
Դոմինիկյան Հանրապետություն (78) – Ռուսաստան (1)
Ուկրաինա (2) – Իրաք (79)
Բոլիվիա (80) – Հայաստան (3)
Հունգարիա (4) – Ղրղզստան (81)
Հորդանան (82) – ԱՄՆ (5)
Չինաստան (6) – Զամբիա (83)
Լյուքսեմբուրգ (84) – Ադրբեջան (7)
Ֆրանսիա (8) – Զիմբաբվե (85)
Մալայզիա (86) – Նիդեռլանդներ (9)
Անդորրա (88) – Անգլիա (11)
Կանանց մրցաշար.
Չինաստան (1) – Բանգլադեշ (63)
Բոլիվիա (64) – Ռուսաստան () 2
Վրաստան (3) – Գվատեմալա (65)
Սալվադոր (66) – Ուկրաինա (4)
ԱՄՆ (5) – Նոր Զելանդիա (67)
Մակեդոնիա (68) – Հնդկաստան (6)
Լեհաստան (7) – Դոմինիկյան Հանրապետություն (69)
Հորդանան (70) – Հայաստան (8)
Լյուքսեմբուրգ (72) – Ռումինիա (10)
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը