Բաժիններ՝

Հայ ֆուտբոլիստների մասնակցությամբ բեմադրություն` Կուբան – Վոլգա խաղում

Ռուսաստանի առաջնության 6-րդ տուրում Կրասնոդարի «Կուբանն» ու Նիժնի Նովգորոդի «Վոլգան» իսկական տոն պարգևեցին երկրպագուներին, որի անմիջական մասնակիցները դարձան Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Մարկոս ՊիզելլինԱրթուր Սարկիսովն ու Արազ Օզբիլիսը: Հանդիպումն ավարտվեց 6:2 հաշվով` հօգուտ «Կուբանի»:

Մարկոս Պիզելլին ոչ միայն բացեց խփած գոլերի թիվը Պրեմիեր լիգայի ընթացիկ խաղարկությունում, այլև դուբլ ձևակերպեց` գոլի հեղինակ դառնալով 13-րդ և 43-րդ րոպեներին: Մարկոսը կարող էր դառնալ հեթ-տրիկի հեղինակ, եթե մրցավարները խաղից դուրս վիճակ չարձանագրեին 5-րդ րոպեին նրա խփած գոլի ժամանակ:

Արթուր Սարկիսովը նորամուտը նշեց «Վոլգայի» հիմնական թիմում և 51-րդ րոպեին 11 մետրանոց վաստակեց իր թիմի համար, իսկ Արազ Օզբիլիսը խաղադաշտ մտավ 59-րդ րոպեին և մասնակցեց «Կուբանի» խփած 6-րդ գոլին:

Եթե հաշվի առնենք, որ այս տուրում «Կրասնոդարի» կազմում դուբլի հեղինակ է դարձել Յուրա Մովսիսյանը, իսկ հանգստյան օրերին կայացած Ուկրաինայի առաջնության 7-րդ տուրում մեկական գոլ են խփել Հենրիխ Մխիթարյանն ու Գևորգ Ղազարյանը, ապա միանշանակ կարելի է պնդել, որ Հայաստանի հավաքականը հարձակման գծում խնդիրներ չունի:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս