Տուժածի առողջական վիճակը բավարար է

Օգոստոսի 26-ին` ժամը 12:00-ի սահմաններում օձի խայթոցից թունավորումով Արարատի մարզի Արտաշատի հիվանդանոց էր տեղափոխվել Նարեկ գյուղի բնակիչ` 1953թ. ծնված Էդիկ Ղարուխանյանը: Նախնական տեղեկությունների համաձայն` տուժածի առողջական վիճակը եղել էր կայուն ծանր:

168.am-ի հետ հեռախոսազրույցում Արտաշատի հիվանդանոցի տնօրեն Ավիկ Պետրոսյանն ասաց. «Տուժածի առողջական վիճակը բավարար է: Երեկվա համեմատ դրական տեղաշարժ կա: Կանխատեսումը դրական է: Նման դեպքերում բուժման համապատասխան կուրս են ստանում և հիվանդանոցոջմ մնում են մոտ 1 շաբաթ»:

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031