Բաժիններ՝

Անվիճելի առաջատարը. Մխիթարյանը՝ Շախտյորի օգոստոս ամսվա լավագույն խաղացող

Շատ քիչ ժամանակ պահանջվեց, որպեսզի պարզ դառնար «Շախտյորի» օգոստոս ամսվա լավագույն ֆուտբոլիստը: Երեկ կայացավ ամսվա վերջին հանդիպումը, իսկ այսօր արդեն կարելի է վստահորեն նշել, թե ով է լավագույն խաղացողը: Ակումբի պաշտոնական կայքի այցելուները առանց վարանելու իրենց ձայները մեկը մյուսի հետևից տվեցին Հենրիխ Մխիթարյանին:

Հարցմանը մասնակցել են 389 այցելուներ: 4-ական ձայն են հավաքել (1,03%) Դարիո Սրնան ու Մարկո Դևիչը: Նրանք կիսում են երրորդ հորիզոնականը: Երկրորդ տեղում է դարպասապահ Անդրեյ Պյատովը, ում օգտին են քվեարկել 10 հոգի (2,56%): Իսկ հաղթանակը, հսկայական առավելությամբ, տանում է Հենրիխ Մխիթարյանը: Հայ կիսապաշտպանի օգտին է քվեարկել հարցվողների բացարձակ մեծամասնությունը՝ 358 հոգի (91,78%):

Նշենք, որ լավագույնին որոշում են ոչ միայն այս հարցման արդյունքներով, այլևս «Շախտյորի» վետերանների ու փորձագետների կարծիքների հիման վրա: Իսկ թե ինչպես են բաշխվել նրանց ձայները, պարզ կդառնա ակումբային ամսագրի սեպտեմբերյան համարում:

Օգոստոսի լավագույն խաղացող

Հենրիխ Մխիթարյան 358 (91.78%)
Անդրեյ Պյատով 10 (2.56%)
Մարկո Դևիչ 4 (1.03%)
Դարիո Սրնա 4 (1.03%)
Ընդհանուր առմամբ քվեարկել են 389

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս