«Խորվաթ Կրոյֆը»՝ Մոուրինյոյի ենթակայության տակ (լուսանկար)
Մադրիդի «Ռեալը» երեկ պաշտոնապես հայտարարեց Լուկա Մոդրիչին գնելու մասին: Այդ րոպեից սկսած իսպանական մամուլը ողողվեց Մոդրիչի մասին զանազան նյութերով:
Նրան սկսեցին համեմատել մի շարք խաղացողների հետ, ոմանք նրան արդեն տեսնում էին որպես Ալոնսոյին փոխարինող, ոմանք էլ՝ որպես «Ռեալի» նոր աստղ:
Իսկ իսպանական ամենահայտնի պարբերականը՝ Marca-ն, ավելի յուրահատուկ գտնվեց: Թերթը որոշեց Մոուրինյոյի ու Կրոյֆի արդեն իսկ շատ վատ հարաբերությունների վրա յուղ լցնել ու ավելի բորբոքել կրակը՝ Լուկա Մոդրիչին անվանելով «Խորվաթ Կրոյֆ»:
Մոդրիչը ստացել է այդ կեղծանունը, քանի որ անչափ նման է լեգենդար հոլանդացուն: Նրանք նման են թե խաղաոճերով, թե, ավելի շատ, դիմագծերով ու արտաքին տեսքով: Երկուսն էլ ունեն մեծ քիթ ու երկար, շեկ մազեր: Այս արտաքին հատկանիշներից ելնելով՝ Լուկան արդեն իսկ ստացել էր «Թռչուն» կեղծանունը:
Այս հրապարակումից հետո դեռևս պարզ չէ, թե ինչ արձագանք կտա Մոուրինյոն, ով պարզապես տանել չի կարողանում Կրոյֆին, ու նույնը կարելի է ասել հակառակ տեսանկյունից:
Համեմատությունը ավելի պարզ կդառնա այս նկարը դիտելուց հետո.
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը