Բաժիններ՝

Շտիգլիցը փրփուրներից է կախվում

WBO տարբերակով աշխարհի նախկին չեմպիոն Ռոբերտ Շտիգլիցը, ով օգոստոսի 25-ին չեմպիոնական գոտին զիջեց Գերմանիան ներկայացնող հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամին, հայտարարել է, որ իր հետ աշխատող փրոմոութերական ընկերությունը սխալ ձեռնոցներ է ընտրել Արթուրի հետ մենամարտելու համար:

«Կարծում եմ` այդ մարտում մեծ դեր խաղաց ձեռնոցների ընտրությունը: Ես ռինգ մտա փափուկ ձեռնոցներով, իսկ Արթուրի ձեռնոցները շատ կոշտ էին: Փոքր, բայց կոշտ: Դա զգացվում էր նրա հարվածների ժամանակ: Առաջին անգամ էի նման կոշտ ձեռնոցների հանդիպում:

Կատարյալ կլինի, եթե 2 բռնցքամարտիկները միևնույն ձեռնոցներով ռինգ մտնեն, բայց ձեռնոցների ընտրությունը կախված է, թե որ ֆիրմայի հետ է աշխատում տվյալ փրոմոութերական ընկերությունը: Մեր դեպքում ստացվեց այնպես, որ իմ և Աբրահամի ձեռնոցները բոլորին տարբեր ընկերություններ էին արտադրել: Առաջիկայում ավելի մեծ ուշադրություն կդարձնենք ձեռնոցների ընտրությանը»,- Շտիգլիցի խոսքերն է մեջբերում Bild-ը:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս