
Երկու թունավորման դեպք Երևանում. տուժողներից մեկը 2-ամյա երեխա է

ԱԻՆ լրատվական ծառայությունից 168.am-ին տեղեկացնում են, որ ասօր՝ օգոստոսի 27-ին, ժամը 17.25-ին տեղեկություն է ստացվել, որ Ջրաշեն 2֊-րդ փողոց 14-րդ տան բնակիչ` 2010թ. ծնված Սամո Ուզումյան ժավել է խմել եվ թունավորումով տեղափոխվել մուրացան բկ: բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Իսկ ժամը 16.17-ին ահազանգ է ստացվել, որ Դավթաշեն 1-ին փողոցի 6-րդ շենքի 39-րդ բնակարանի բնակիչ` 1993թ. ծնված Սյուզաննա Տոնոյանը կենցաղային քիմիական նյութից (դիխլոֆոս) թունավորումով տեղափոխվել է «Արմենիա» ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: