Հայաստանի ջրի պաշարները կարող են փչանալ հանքարդյունաբերության պատճառով

Խմելու ջրի պաշարներն ուղղակիորեն կապված են սննդարտադրության հետ: Ինչպես գրում է «The Guardian»-ը, գալիք տասնամյակների ընթացքում, երկիր մոլորակի բնակչությանը սով է սպառնում, քանի որ չեն լինի ցանքատարածությունները ջրելու համար անհրաժեշտ ջրային ռեսուրսներ:

Համաձայն գիտնականների  կատարած ուսումնասիրությունների,  գալիք տարիներին, մարդկանց սովից փրկելու համար, սննդակարգը պետք է լրացնել բուսական ծագման սնունդով: Մասնագետների կարծիքով՝ անցումը դեպի բուսակերությունը միակ տարբերակն է պահպանելու ջրային պաշարների ծավալը` բավարար սնունդ արտադրելու համար:

Բանն այն է, որ պրոտեիններով հարուստ կենդանական ծագում ունեցող սննդամթերքի արտադրման համար 10 անգամ ավելի շատ ջուր է հարկավոր, քան բուսական սննդամթերքի դեպքում: Ուստի, եթե բնակչությունը շարունակի նույն տեմպերով կենդանական ծագման սնունդ օգտագերծել, երկիր մոլորակը տասնամյակներ անց կդադարի ջրդի տարածքներ ունենալ: Ըստ գիտնականների, պրոտեինով հարուստ սնունդ ստանալու համար ջրի առավել շատ քանակություն է անհրաժեշտ, քան բուսական ցանկացած սնունդ ստանալու դեպքում:

«Կանաչների միություն» հասարակական կազմակերպության նախագահ, բնապահպան Հակոբ Սանասարյանից հետաքրքրվեցինք, թե որքանո՞վ է վերոնշյալ վտանգը սպառնում Հայաստանին: Ի պատասխան, Հ. Սանասարյանն ասաց. «Այդ տեղեկությունը հիփոթետիկ է: Չեմ կարող ասել, որ ջրի խնդիրը Հայաստանի վրա կազդի: Հայաստանի ջրի պաշարները կարող են փչանալ հանքարդյունաբերության պատճառով: Երկրում ընթացող բուռն հանքարդյունաբերական աշխատանքները կարող են հանգեցնել ջրի աղտոտմանը: Ծանր մետաղները խառնվելով մեր ջրի հետ, որն, ի դեպ, լավագույններից է իր մաքրությամբ, կփչացնեն ջրի որակն ու մաքրությունը: Սա լուրջ խնդիր է»:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031