
Թեհրան կմեկնի Էդվարդ Նալբանդյանը

168.am-ի տեղեկություններով՝ երեկ Թեհրանում մեկնարկած Չմիավորման շարժման անդամ երկրների 16-րդ գագաթնաժողովին Հայաստանից մասնակցելու է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:
Նշենք, որ Չմիավորման շարժման անդամ պետությունների 16-րդ գագաթաժողովը Թեհրանում երեկ արդեն մեկնարկել է և կտևի 6 օր:
Հիշեցնենք նաև, որ Չմիավորման շարժումը հիմնադրվել է դեռևս 1961թ. նախկին Հարավսլավիայի մայրաքաղաք Բելգրադում, իսկ շարժման գաղափարի գլխավոր ջատագովներն էին Հարավսլավիայի նախագահ Յոզիպ Բրոզ Տիտոն, Հնդկաստանի վարչապետ Ջավահարլար Նեհրուն, Եգիպտոսի նախագահ Գամալ Աբդել Նասերը և մի քանի այլ երկրների առաջնորդներ: Չմիավորման շարժումն ի սկզբանե ունեցել է հակագաղութատիրական բնույթ և դեմ է հանդես գալիս ռազմաքաղաքական միավորումներին: Այսօր շարժմանն անդամակցում են 120 երկրներ, իսկ Հայաստանն այդ կառույցում ունի դիտորդի կարգավիճակ: