Այս պահին փորձում ենք կապ հաստատել Պարույր Հայրիկյանի հետ: Տեղեկություններ լինելուն պես կհայտնենք:
Օլիմպիական չեմպիոնուհի Ալինա Կաբաևայի մամուլի քարտուղարն այսօր հերքել է լուրերն այն մասին, թե Կաբաևան երկրորդ երեխան է պարգևել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին:
«Walt Disney Animation Studios»-ը ներկայացրել է իր նոր` «Թղթե սիրավեպ» (Paperman) կարճամետրաժ անիմացիոն մուլտֆիլմը։
Այս հարցը շատերին է հետաքրքրում, մանավանդ, որ հաճախակի են դարձել բանկերի կողմից բռնագանձման պահանջով հայցերը։
Բենթլիի ամենաթանկարժեք մոդելի նոր տարբերակը`Mulsanne-ը, հասարակության ուշադրությանը կներկայացվի մարտին Ժնևում կայանալիք ավտոշոուի ընթացքում:
«Մենք Լուսնի վրա հայկական համայնք, կարծես թե, չունենք։ Սա է մեր ունեցածը, և նրանք մեր իրականության ադեկվատ արտացոլանքն են»,- ասում է Ա. Սահակյանը։
Ֆինանսների նախարարության իրավաբանական վարչության նախկին 3 դատական բաժնի պետեր Նելսոն Աբովյանը, Եղիշե Բազոյանը, Ռուզաննա Ազրոյանը, աշխատանքից ազատվելուց հետո, քաղաքացիական հայց են ներկայացրել ընդդեմ Ֆիննախի:
Վլադիմիր Գասպարյանը Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմավորման 21-րդ տարեդարձի կապակցությամբ, ինչպես եւ ծառայողական պարտականությունները գերազանց կատարելու համար պարգեւներ հանձնեց ոստիկանության մի խումբ ծառայողների:
Կառավարության եզրակացության համաձայն առաջին նախագիծը չի համապատասխանում ՀՀ սահմանադրությանը, մյուսները ևս մի շարք առարկություններ են հարուցում, ուստի գործադիրը դեմ է փաթեթի ընդունմանը։
Հունվարի 30-ին, ժամը 20:00-ի սահմաններում, ԼՂՀ ոստիկանության Շահումյանի շրջբաժնի ծառայողների կողմից օպերատիվ միջոցառումներ իրականացնելիս, Շահումյանի շրջանի «Աղդաբանի խաչմերուկ» կոչվող տեղամասից բերման է ենթարկվել Դադիվանք գյուղի բնակիչ` 30-ամյա Ս. Մ-ին
Նախատեսվում է, որ նոր սարքը կկարողանա 16 ժամ անդադար աշխատել: Սարքը կտեղաշարժվի հատուկ թրթուրների միջոցով:
Էթիկայի հանձնաժողովի անդամ նշանակված Լյուդմիլա Սարգսյանին մաղթում եմ հաջողություններ եւ ուժերիս ներածին չափով կաջակցեմ նրան՝ հանձնաժողովում արդյունավետ գործունեություն ծավալելու համար:
«Միլանի» հարձակվող Մարիո Բալոտելին իր առաջին գոլն է խփել իտալական թիմի կազմում։
ՀՀ Նախագահի փետրվարի 18 -ի ընտրությունների նախընտրական քարոզչության հունվարի 21-ից 27-ն ընկած ժամանակահատվածում Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող հեռուստաընկերությունների և ռադիոընկերությունների կողմից իրավախախտումներ չի արձանագրել:
Հունվարի 31-ին ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Օլեքսանդր Պավլյուկին:
Ռոք երգչուհի Զեմֆիրայի նոր՝ վեցերորդ ձայնասկավառակը գրեթե ամբողջությամբ պատրաստ է
Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից խորապես ցավակցում եմ Ալմաթիի օդանավակայանում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ:
Հունվարի 31-ին, ժամը 20.34-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Չեխովի փողոցի թիվ 30 հասցեում գտնվող շոգեբաղնիքում:
Իսպանիայում ընթացող Copa del Sol ընկերական մրցաշարի խմբային փուլի 3-րդ տուրում Դոնեցկի «Շախտյորը» հանդիպել է Մոսկվայի ԲԿՄԱ-ին:
Եթե բոլոր կետերով ապացուցվի Ղազարյանի մեղքը, ապա նրան սպառնում է 105 տարվա ազատազրկում:
Սերժ Սարգսյանի` Հրազդան քաղաքում քարոզարշավի ժամանակ բարձրաստիճան ոստիկաններն արգելել են քաղաքացուն մոտենալ նախագահին` պատճառաբանելով` իրավունք չունես:
Հիշեցնենք, որ դեռ քարոզարշավը չմեկնարկած՝ նախագահի թեկնածուն հայտարարեց, որ իր վստահված անձանց շարքերում լինելու են ՀՀԿ-ի և ՕԵԿ-ի անդամներ:
Տեսանյութում հետաքրքիր համեմատություն է անցկացվում օրենքով գող Դեդ Հասանին` մի կողմից և ռուս օլիգարխների, ոստիկանների և պաշտոնյաների հետ՝ մյուս կողմից:
Երևանի Մալաթիայի նախկին թաղապետ Վահան Զատիկյանի որդու՝ Սեդրակ Զատիկյանի սպանությունը պատվիրելու գործով «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում այսօր նախատեսված դատական նիստը տեղի չունեցավ և հետաձգվեց մինչև փետրվարի 7-ը:
Ամեն մի երկրի նախագահ, սովորաբար, խոսում է իր երկրի մշակույթից, քանի որ դա նաև իր հեղինակությունն է բարձրացնում։ Գնում են ավանգարդ նկարիչների ցուցահանդեսներին, հարցեր են տալիս հեղինակներին, կարծիք են հայտնում, իսկ մեր պատգամավորներից ո՞վ է հետաքրքրված ավանգարդ արվեստով։
Հայաստանում Իտալիայի դեսպանատան աշխատակիցը, իր ավտոմեքենայով, վթարից խուսափելու համար բախվել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազության դարպասին, որից հետո Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազը հանձնարարել է, որպեսզի ոստիկանությունը հայտնաբերի այն քաղաքացուն, ով կոտրել է դատախազության դարպասը:
Հայաստանյան որոշ բանկեր, թեկուզ խորհրդանշական ծավալով, մասնակցություն են ներգրավել օտարերկրյա բանկերից կամ միջազգային կազմակերպություններից՝ իրենց ավելի «ապահով» զգալու համար։
Այն հարցին, թե ինչ է պատրաստվում անել նախագահ դառնալու առաջին երեք օրերի ընթացքում, Վարդան Սեդրակյանը պատասխանեց, թե Արցախը Հայաստանի անբաժանելի մաս է հայտարարելու, Նախիջևանը Հայաստանին վերադարձնելու գործընթացն է նախաձեռնելու և ճանաչելու է Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը:
«Գործարարի մի տեսակ կա, որ ինքն է կամովին ու տենդագին մղվում դեպի իշխանություն, ըստ ամենայնի, գերշահույթի հետևից ընկած։ Կատվի վազքը մինչև մարագն է. սա է ցուցանում ժողովրդական խոսքը»
Հայաստանի Բանկերի միությունը դեմ է այն նախաձեռնությանը, ըստ որի՝ վարկառուի միակ բնակարանը չպետք է դառնա գրավի առարկա։