Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը

Այն կապակցությամբ, որ Հայ ազգային կոնգրես խմբակցության այսօրվա նիստում որոշում է կայացվել ԱԺ Էթիկայի ժամանակավոր հանձնաժողովի անդամ նշանակել պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանին, բազմաթիվ լրագրողներ ինձ են դիմել՝ պարզաբանումներ ստանալու ակնկալիքով: Այդ կապակցությամբ հարկ եմ համարում տեղեկացնել.

1. Դեռեւս ամռանը «Հայ ազգային կոնգրես» խմբակցությունում ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ խմբակցությունը Էթիկայի հանձնաժողովում նշանակումներ է անելու ռոտացիոն կարգով:

2. Խմբակցության այսօրվա նիստի օրակարգի նախագծում ԱԺ Էթիկայի հանձնաժողովի անդամի փոփոխության հարց չի եղել, հարցը օրակարգ է մտել եւ լուծվել իմ առաջարկությամբ՝ ի կատարումն նախկինում ձեռքբերված պայմանավորվածության: Այսպիսով, ԱԺ Էթիկայի հանձնաժողովի նախագահի եւ անդամի իմ լիազարություններն ավարտվում են խորհրդարանի՝ ս/թ փետրվարի 4-ից 7-ը կայանալիք չորսօրյա նիստում:

3. Էթիկայի հանձնաժողովի անդամ նշանակված Լյուդմիլա Սարգսյանին մաղթում եմ հաջողություններ եւ ուժերիս ներածին չափով կաջակցեմ նրան՝ հանձնաժողովում արդյունավետ գործունեություն ծավալելու համար:

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

Հ.Գ. Ի գիտություն լրատվամիջոցների եւ հանրության տեղեկացնում եմ, որ ԱԺ Էթիկայի հանձնաժողովի 01.02.2013թ. նշանակված նիստը չի կայանա: Պատճառն այն է, որ հարցի հիմնական զեկուցողը չի կարող ներկայանալ նիստին եւ առանց հիմնական զեկուցողի` նիստի անցկացումը հնարավոր չէ:

Տեսանյութեր

Լրահոս