Բաժիններ՝

Մալաթիա-Սեբաստիայի դատախազությունը մեղադրում է իտալացուն, իտալացին էլ` դատախազությանը

Shamshyan.com-ի տեղեկություններով` անցյալ տարվա դեկտեմբերի վերջերին Հայաստանում Իտալիայի դեսպանատան աշխատակիցը, իր ավտոմեքենայով, վթարից խուսափելու համար բախվել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազության դարպասին, որից հետո Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազը հանձնարարել է, որպեսզի ոստիկանությունը հայտնաբերի այն քաղաքացուն, ով կոտրել է դատախազության դարպասը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Մալաթիայի ոստիկաններն էլ պարզել են , որ այդ անձը Իտալիայի քաղաքացի է:
Փաստի առթիվ Մալաթիայի բաժնում հետաքննություն է սկսվել ու հիմա ստեղծվել է մի հետաքրքիր իրավիճակ. շրջանի դատախազությունը պնդում է, որ իտալացին պետք է նորոգի դարպասը, իտալացին էլ իր հերթին պնդում է, որ տեղական իշխանության անգործության պատճառով, մերկասառույցի հետևանքով ինքը վթարի է ենթարկվել և վնասել է ավտոմեքենան : Ու այն վերանորոգելու համար տեղական իշխանությունները պետք է հոգան ծախսերը:

Թե ինչով կավարտվի այս «վթարային մենամարտը»` դեռևս պարզ չէ:

shamshyan.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս