Հինգ թեկնածու չի օգտվել վճարովի եթերաժամից

ՀՀ Նախագահի փետրվարի 18 -ի ընտրությունների նախընտրական քարոզչության հունվարի 21-ից 27-ն ընկած ժամանակահատվածում Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող հեռուստաընկերությունների և ռադիոընկերությունների կողմից իրավախախտումներ չի արձանագրել: Այս մասին նշված է նախընտրական քարոզչության սահմանված կարգի պահպանման վերաբերյալ ՀՌԱՀ մշտադիտարկման եզրակացության մեջ:

Ընտրական օրենսգրքի պահանջի և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից հաստատված ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցի համաձայն, ՀՌԱՀ-ը մշտադիտարկման արդյունքներն ու եզրակացությունը ԿԸՀ է ներկայացրել հունվարի 30-ին, և այն տեղադրվել է ԿԸՀ-ի կայքէջում:

Հեռուստաընկերությունների և ռադիոընկերությունների կողմից տրամադրված եթերաժամանակի մասին տեղեկանքի համաձայն, ներառյալ անվճար և վճարովի կարգով տրամադրված եթերաժամը, հունվարի 21-ից 27-ն ընկած ժամանակահատվածում առավել շատ ընդհանուր եթերաժամանակ է տրամադրվել «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին, ամենաքիչը` անկուսակցական Արման Մելիքյանին, ով ընդհանրապես չի օգտվել վճարովի եթերաժամից:

Ի դեպ` ՀՀ Նախագահի 8 թեկնածուներից վճարովի եթերաժամից օգտվել են միայն 3-ը` ՀՀ գործող նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը և «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը:

Անվճար եթերաժամից չօգտված միակ թեկնածուն էպոսագետ, անկուսակցական Վարդան Սեդրակյանն է:

Հաղորդումներին թեկնածուի կամ նրա ներկայացուցչի մասնակցության տևողությամբ առաջատարը Րաֆֆի Հովհաննիսյանն է: Ամենաքիչ տևողությամբ մասնակցել է Արման Մելիքյանը:

Լրատվական թողարկումներում թեկնածուի կողմից իրականացված նախընտրական քարոզչության լուսաբանման տևողությամբ առաջատարը Սերժ Սարգսյանն է` 19 ժամ 20 րոպե 27 վայրկյան: Ամենափոքր տևողությամբ լուսաբանվել է Վարդան Սեդրակյանը` 6 ժամ 17 րոպե 16 վայրկյան:

Տեղեկանքում ամփոփված է 21 հեռուստաընկերությունների և 9 ռադիոընկերությունների կողմից տրամադրված եթերաժամանակը:

Ըստ այդմ, Րաֆֆի Հովհաննիսյանին տրամադրված ընդհանուր եթերաժամանակը կազմել է 36 ժամ 9 վայրկյան: Այդ թվում, 42 րոպե` անվճար և 12 ժամ 9 րոպե 27 վայրկյան` վճարովի եթերաժամի, 8 ժամ 20 րոպե 20 վայրկյան` հաղորդումներին թեկնածուի կամ նրա ներակայցուցչի մասնակցության և 14 ժամ 48 րոպե 22 վայրկյան` լրատվական թողարկումներում թեկնածուի կողմից իրականացված նախընտրական քարոզչության լուսաբանման տևողությունը:

Սերժ Սարգսյանին տրամադրված ընդհանուր եթերաժամանակը կազմել է 26 ժամ 44 րոպե 58 վայրկյան: Այդ թվում, 42 րոպե` անվճար և 2 ժամ 59 րոպե 37 վայրկյան` վճարովի եթերաժամի, 3 ժամ 41 րոպե 54 վայրկյան` հաղորդումներին թեկնածուի կամ նրա ներակայցուցչի մասնակցության և 19 ժամ 20 րոպե 27 վայրկյան` լրատվական թողարկումներում թեկնածուի կողմից իրականացված նախընտրական քարոզչության լուսաբանման տևողությունը:

ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանին տրամադրված ընդհանուր եթերաժամանակը կազմել է 16 ժամ 48 րոպե 37 վայրկյան: Այդ թվում, 41 րոպե` անվճար եթերաժամի, 5 ժամ 44 րոպե 49 վայրկյան` հաղորդումներին թեկնածուի կամ նրա ներակայցուցչի մասնակցության և 10 ժամ 21 րոպե 48 վայրկյան լրատվական թողարկումներում թեկնածուի կողմից իրականացված նախընտրական քարոզչության լուսաբանման տևողությունը:

«Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանին տրամադրված ընդհանուր եթերաժամանակը կազմել է 13 ժամ 43 րոպե 31 վայրկյան: Այդ թվում, 37 րոպե 46 վայրկյան` անվճար եթերաժամի, 6 ժամ 29 րոպե 58 վայրկյան` հաղորդումներին թեկնածուի կամ նրա ներակայցուցչի մասնակցության և 6 ժամ 34 րոպե 47 վայրկյան` լրատվական թողարկումներում թեկնածուի կողմից իրականացված նախընտրական քարոզչության լուսաբանման տևողությունը:

Հրանտ Բագրատյանին տրամադրված ընդհանուր եթերաժամանակը կազմել է 11 ժամ 55 րոպե 35 վայրկյան: Այդ թվում, 41 րոպե` անվճար և 13 րոպե 29 վայրկյան` վճարովի եթերաժամի, 2 ժամ 50 րոպե 22 վայրկյան` հաղորդումներին թեկնածուի կամ նրա ներակայցուցչի մասնակցության և 8 ժամ 9 րոպե 44 վայրկյան` լրատվական թողարկումներում թեկնածուի կողմից իրականացված նախընտրական քարոզչության լուսաբանման տևողությունը:

«Ռադիո Հայ» ՍՊԸ հիմնադիր ժողովի նախագահ, անկուսակցական Անդրիաս Ղուկասյանին տրամադրված ընդհանուր եթերաժամանակը կազմել է 10 ժամ 58 րոպե 29 վայրկյան: Այդ թվում, 33 րոպե 20 վայրկյան` անվճար եթերաժամի, 3 ժամ 31 րոպե 18 վայրկյան` հաղորդումներին թեկնածուի կամ նրա ներակայցուցչի մասնակցության և 6 ժամ 53 րոպե 51 վայրկյան` լրատվական թողարկումներում թեկնածուի կողմից իրականացված նախընտրական քարոզչության լուսաբանման տևողությունը:

Վարդան Սեդրակյանին տրամադրված ընդհանուր եթերաժամանակը կազմել է 9 ժամ 52 րոպե 3 վայրկյան: Այդ թվում, 3 ժամ 34 րոպե 47 վայրկյան` հաղորդումներին թեկնածուի կամ նրա ներակայցուցչի մասնակցության և 6 ժամ 17 րոպե 16 վայրկյան լրատվական թողարկումներում թեկնածուի կողմից իրականացված նախընտրական քարոզչության լուսաբանման տևողությունը:

Արման Մելիքյանին տրամադրված ընդհանուր եթերաժամանակը կազմել է 8 ժամ 23 րոպե 10 վայրկյան: Այդ թվում, 37 րոպե 34 վայրկյան` անվճար եթերաժամի, 14 րոպե 5 վայրկյան` հաղորդումներին թեկնածուի կամ նրա ներակայցուցչի մասնակցության և 7 ժամ 31 րոպե 31 վայրկյան` լրատվական թողարկումներում թեկնածուի կողմից իրականացված նախընտրական քարոզչության լուսաբանման տևողությունը:

Փաստինֆո

Տեսանյութեր

Լրահոս