Զատիկյանի գործով վկան փաստաբան պահանջեց
                                    Երևանի Մալաթիայի նախկին թաղապետ Վահան Զատիկյանի որդու՝ Սեդրակ Զատիկյանի սպանությունը պատվիրելու գործով «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում այսօր նախատեսված դատական նիստը տեղի չունեցավ և հետաձգվեց մինչև փետրվարի 7-ը:
Հետաձգման պատճառն այն է, որ հիմնական գործով՝ սպանություն կատարելու համար ցմահ ազատազրկման դատապարտված, իսկ այս գործով վկա Արսեն Առուշանյանը ցանկություն հայտնեց ցուցմունքներ տալ փաստաբան Լիպարիտ Սիմոնյանի ներկայությամբ:
Հիշեցնենք, որ ներկայումս Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատարանը՝ դատավոր Տիգրան Պետրոսյանի նախագահությամբ, քննում է Ստեփան Հակոբյանի դեմ գործը, ով մեղադրվում է Մալաթիայի նախկին թաղապետ Վահան Զատիկյանի որդու՝ Սեդրակ Զատիկյանի սպանությունը կազմակերպելու մեջ:
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    