Բաժիններ՝

ՀՀ ոստիկանապետը պարգևատրել է մի շարք ծառայողների

Հունվարի 30-ին ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմավորման 21-րդ տարեդարձի կապակցությամբ, ինչպես եւ ծառայողական պարտականությունները գերազանց կատարելու համար պարգեւներ հանձնեց ոստիկանության մի խումբ ծառայողների:
1993 թ. հունվարին ՆԳ նախարարության մի խումբ ծառայողներ գործուղվեցին Գորիս եւ հարակից շրջաններ՝ պաշտպանելու երկրի սահմաններն ու պահպանելու հասարակական կարգը: Ազատամարտի դժվարագույն հատվածներից մեկն էր, եւ հավաքական ջոկատի մարտիկներն անմիջապես մտան մարտական գործողությունների մեջ: Հունվարի 31-ի լուսաբացին թշնամին հարձակում ձեռնարկեց մեր դիրքերի ուղղությամբ ու ջախջախվեց. ոստիկանները կասեցրին այդ եւ հետագա ոտնձգությունները:
Վլադիմիր Գասպարյանի հրամանով՝ Հայաստանի Հանրապետության սահմանների պաշտպանությանն ակտիվորեն մասնակցելու, խիզախություն եւ անձնվիրություն ցուցաբերելու համար, ինչպես եւ ՀՀ զինված ուժերի կազմավորման 21-րդ տարեդարձի առթիվ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Հունան Պողոսյանը պարգեւատրվեց «Սխրագործության համար» մեդալով, ոստիկանության փոխգնդապետ Վարդան Խառատյանը՝ մարտական ատրճանակով, ոստիկանության փոխգնդապետ Լեւոն Կարապետյանը, ոստիկանության մայոր Արմեն Սարգսյանը, պաշտոնաթող գնդապետ Վալերի Պետրոսյանը եւ պաշտոնաթող փոխգնդապետ Գագիկ Բոյաջյանը՝ «Մարտական զորակցություն» մեդալով:
Ոստիկանության պետի մեկ այլ հրամանով՝ Քննչական գլխավոր վարչության եւ ենթակա ստորաբաժանումների գործունեությունն արդյունավետ կազմակերպելու եւ ղեկավարելու համար ոստիկանության պետի տեղակալ, քննչական գլխավոր վարչության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Գագիկ Համբարձումյանը պարգեւատրվեց մարտական ատրճանակով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս