
Ալինա Կաբաևան պատասխանել է երկրորդ երեխա ունենալու մասին լուրերին

Օլիմպիական չեմպիոնուհի Ալինա Կաբաևայի մամուլի քարտուղարն այսօր հերքել է լուրերն այն մասին, թե Կաբաևան երկրորդ երեխան է պարգևել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին: Ինչպես գրում eg.ru կայքը, METRO պարբերականին տված հարցազրույցի ընթացքում մարզուհու մամուլի քարտուղարն ասել է. «Զանգվածային լրատվամիջոցներում տարածված տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում: Ալինա Կաբաևան երեխաներ չունի: Նա ոչ որդի, ոչ էլ դուստր մինչ այժմ չի ունեցել»:
Հիշեցնենք, որ ամերիկյան «The New York Post» պարբերականի փոխանցմամբ`Կաբաևան երկու երեխա ունի, որոնց հայրը Վլադիմիր Պուտինն է: Նշվում է, որ Կաբաևայի դուստրը ծնվել է 2012 թվականի նոյեմբերին, ինչից հետո Պուտինը Կաբաևային ու նրա երկու երեխաներին բերել է Սոչիում գտնվող նստավայր, որը հանդիսացել է ռուսական ցարերի ամառային նստավայրը: