
Հենրիխ Մխիթարյանը գրավում է ԲԿՄԱ-ի դարպասը. Շախտյորը Copa del Sol-ի եզրափակիչում է (տեսանյութ)

Իսպանիանական Լա Մանգայում ընթացող Copa del Sol ընկերական մրցաշարի խմբային փուլի 3-րդ տուրում Դոնեցկի «Շախտյորը» 2:0 հաշվով առավելության հասավ Մոսկվայի ԲԿՄԱ-ի նկատմամբ: Հայաստանի հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանը «հանքափորների» մեկնարկային կազմում էր և հենց Հենրիխը բացեց հանդիպման հաշիվը՝ 47-րդ րոպեին առաջ մղելով իր թիմին: 60-րդ րոպեին Մխիթարյանը խաղադաշտում տեղը զիջեց Թայսոնին, իսկ 61-րդ րոպեն, Ադրիանոն կրկնապատկեց հաշիվը:
Այսպիսով, «Շախտյորը» հաղթանակ տարավ խմբային փուլի բոլոր խաղերում և դուրս եկավ եզրափակիչ:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը