Բանկերը կհամաձայնե՞ն վարկառուի միակ բնակարանը որպես գրավ չվերցնել

Հայաստանի Բանկերի միությունը դեմ է այն նախաձեռնությանը, ըստ որի՝ վարկառուի միակ բնակարանը չպետք է դառնա գրավի առարկա։ Միության նախագահ Աշոտ Օսիպյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է, որ դա տնտեսության զարգացմանը չի նպաստի։ «Մենք պետք է շատ զգույշ լինենք այդպիսի որոշումներ կայացնելիս: Մենք էլ շատ կուզենանք, որ մեր երկրում բնակարան կորցնողներ չլինեն, սակայն մենք պետք է հասկանանք, որ այդպիսի սահմանափակում մտցնելիս մենք մարդկանց  իրենց իրավունքներից ենք զրկում: Ուղղակի այստեղ և քաղաքացիները պետք է զգույշ լինեն պարտավորություն ստանձնելիս, չտառապեն կրեդիտամանիայով, բանկերն էլ պետք է զգույշ լինեն, իրենց ռիսկերը ճիշտ գնահատեն, որովհետև ես Ձեզ վստահեցնում եմ, որ որևէ առևտրային բանկ չի ցանկանում իր հաշվեկշռում ունենալ պրոբլեմատիկ վարկ»,- ասել է Օսիպյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031