
Կառավարությունը մերժեց ԲՀԿ-ական պատգամավորներին

ՀՀ կառավարությունն այսօր քննարկել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանի և էլինար Վարդանյանի` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած ՀՀ քրեական օրենսգրքում և ևս երկու օրենքներում փոփոխություններ և լրացում կատարելու օրենքների նախագծերի փաթեթը, որի ընդունման դեպքում հեղինակներն ակնկալում են բարելավել ցմահ ազատազրկման դատապարտված անձանց և անչափահաս դատապարտյալների իրավական վիճակը։ Կառավարության եզրակացության համաձայն առաջին նախագիծը չի համապատասխանում ՀՀ սահմանադրությանը, մյուսները ևս մի շարք առարկություններ են հարուցում, ուստի գործադիրը դեմ է փաթեթի ընդունմանը։ Օրինագծերը և կառավարության եզրակացությունը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով։