Լևոն Արոնյանը հաղթում է Վլադիմիր Կրամնիկին. Ալյոխինի հուշամրցաշար
Փարիզում շարունակվում է ընթանալ Ալեքսնադր Ալյոխինի հուշամրցաշարը: 2-րդ տուրի կենտրոնական պարտիայում Հայաստանի ուժեղագույն գրոսմայստեր Լևոն Արոնյանը սպիտակներով առավելության հասավ Ռուսաստանի թիվ մեկ շախմատիստ Վլադիմիր Կրամնիկի նկատմամբ և վաստակած մեկ միավորով հավասարվեց վերջինիս: Հիշեցնենք, որ առաջին տուրում Լևոնն անակնկալ պարտություն էր կրել չինացի Դին Լիրենից:
Աշխարհի գործող չեմպիոն հնդիկ Վիշվանաթհան Անանդը, ով նույնպես երեկ անակնկալ պարտություն էր կրել անգլիացի Մայքլ Ադամսից, ոչ-ոքի խաղաց ռուս Նիկիտա Վիտյուգովի հետ և այժմ իր ակտիվում ունի կես միավոր: Իսկ միանձնյա առաջատարի դերը ստանձնեց Ադամսը: Վերջինս այսօր երկրորդ անակնկալը մատուցեց` հաղթելով ռուս Պյոտր Սվիդլերին:
Երկրորդ հորիզոնական բարձրացավ Մաքսիմ Վաշիե-Լագրավը. ֆրանսիացին 2-րդ տուրում հաղթցեց Դին Լիրենին: Լորեն Ֆրեսիեն (Ֆրանսիա) – Բորիս Գելֆանդ (Իսրայել) պարտիան խաղաղ ելք ունեցավ:
Արոնյան – Կրամնիկ` 1:0
Ադամս – Սվիդլեր` 1:0
Վիտյուգով – Անանդ` 1/2
Վաշիե-Լագրավ – Լիրեն` 1:0
Ֆրեսիեն – Գելֆանդ` 1/2
Մրցաշարային աղյուսակը 2-րդ տուրից հետո ունի հետևյալ տեսքը.
1. Մայքլ Ադամս` 2 մ.
2. Մաքսիմ Վաշի-Լագրավ ` 1.5 մ.
3. Լևոն Արոնայն` 1 մ.
4. Վլադիմիր Կրամնիկ` 1 մ.
5. Լորեն Ֆրեսիեն` 1 մ.
6. Բորիս Գելֆանդ` 1 մ.
7. Դին Լիրեն` 1 մ.
8. Պյոտր Սվիդլեր` 0.5 մ.
9. Նիկիտա Վիտյոգով` 0.5 մ.
10. Վիշվանաթհան Անանդ` 0.5 մ.
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը